Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 02:56

Ծառուկյանի գործը քննող դատավորին ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացվել

Ծառուկյանի գործը քննող դատավորին ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացվել

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին կալանավորելու ԱԱԾ միջնորդության վերաբերյալ դատարանը դեռևս որոշում չի կայացրել։ Այս մասին  լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց Գագիկ Ծառուկյանի փաստաբան Երեմ Սարգսյանը։

Նա հայտնեց, որ գործը քննող դատավոր՝ Մնացական Մարտիրոսյանին ինքնաբացարկ են հայտնել․դատարանը գնացել է խորհրդակցական սենյակ՝ ինքնաբացարկի միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու։

Փաստաբանի փոխանցմամբ՝ որոշումը կհրապարակվի 13։30-ին։

«Երբ  Վերաքննիչ դատարանը որոշում է կայացրել, որ գործն ուղարկի առաջին ատյանի դատարան, բողոքները ներկայացնելուց հետո հավաստի տեղեկություններ են ստացվել, որ ինչ-որ պաշտոնատար անձանց միջամտություններով որոշում է կայացվել, որ վճռաբեկ բողոքները պետք է հնարավորինս արագ մերժվեն, մերժվելն էլ պետք է այնպես լիներ, որպեսզի ժամկետները համապատասխանեն Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն նստավայրի հերթապահությանը:  Որոշված է եղել գործը մուտքագրել հենց այնպիսի օր, որպեսզի մակագրվի Մնացական Մարտիրոսյանին: Գործը հստակ հանձնարարվել է Մնացական Մարտիրոսյանին», — մանրամասնեց փաստաբանը։

 Հիշեցնենք, որ այս պահին  Երևանի ընդհանուր իրավասության դատարանում  քննվում է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի փոփոխման վերաբերյալ ԱԱԾ քննիչի միջնորդությունը։ Նրան մեղադրանք  է առաջադրվել ընտրակաշառք բաժանելու համար։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+