Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+6°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 01:59

Առնվազն ՍԴ նախագահի մասով այսօր կլինի վերջնարդյունք․ Էդգար Շաթիրյան

Առնվազն ՍԴ նախագահի մասով այսօր կլինի վերջնարդյունք․ Էդգար Շաթիրյան

Առնվազն ՍԴ նախագահի մասով այսօր կլինի վերջնարդյունք, թե ինչպիսին կլինի արդյունքը, ենթադրություններ չեմ ուզում անել։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՍԴ դատավոր Էդգար Շաթիրյանը՝ անդրադառնալով ՍԴ նախագահի ընտրությանը։

Անդրադառնալով Երվանդ Խունդկարյանի թեկնածությանը՝ նա ասաց, որ հաշվի առնելով նրա հասցեին հնչող քննադատությունները, այն որ ՍԴ նախագահի համար ընդամենը մեկ թեկնածու է իր վերաբերմունքը կատահայտի քվեարկությամբ, որն ըստ ՍԴ աշխատակարգի, լինելու է գաղտնի։

Նա նաև տեղեկացրեց, որ հարցեր է  պատրաստել թեկնածուին, որոնք կհնչեցնի՝ հաշվի առնելով այն հարցերի շրջանակը, որոնք կհնչեցվեն գործընկերների կողմից։

Ինչ վերաբերում է Հրայր Թովմասյանի հայտարարությանը, թե ուղղորդված ընտրություն է՝ Շաթիրյանն ասաց, որ դրա վերաբերյալ անհրաժեշտություն չի տեսնում մեկնաբանություն տալ։

«Առնվազն իմ մասով կարող եմ շատ ընդհանրական պատասխանել, որ ես այդպիսի տպավորություն չունեմ։ Ես ի սկզբանե ներքուստ որոշել էի տվյալ փուլում ոչ ինքնառաջադրվել, ոչ էլ առաջադրել որևէ դատավորի։ Դա իմ ներքին համոզմունքն էր, այդպես նպատակահարմար համարեցի։ Այն, որ տարբեր հարցերի շուրջ մոտեցումները կարող են տարբեր լինել, կարող է լինել բավականին բուռն, թեժ բանավեճ, դա նորմալ եմ համարում»։

Դիտարկմանը, թե հնարավոր համարում է, որ այսօր ՍԴ նախագահ չընտրվի, Շաթիրյանն ասաց, որ տեսականորեն ոչինչ չի բացառում։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+