Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +8°
  • Երևան+8°
  • Գյումրի+3°
  • Վանաձոր+6°
  • Կապան+9°
  • Սևան+1°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 15:40

Մեկնարկել է Ծառուկյանի դատը․ ի՞նչ է եղել, որ տրամադրությունս լավ չլինի

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն նստավայրում, դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, քննվում է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի փոփոխման վերաբերյալ ԱԱԾ քննիչի միջնորդությունը։

Քիչ առաջ դատարան ժամանեց ԲՀԿ  առաջնորդ  Գագիկ Ծառուկյանը։

Դատարանի առջև են հավաքված նրա  աջակիցները։

Գագիկ Ծառուկյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ բարձր տրամադրությամբ է  եկել դատարան․   «Ծառուկյանին ի՞նչ է եղել, որ տրամադրությունը լավ չլինի»,- ասաց նա։

Լրագրողները հետաքրքրվեցին, թե հնարավոր է՝ կալանավորվի, նա պատասխանեց․  «Եթե մարդը խոսում է իր երկրի համար, իր ժողովրդի համար։ Այսօր սոցիալական, տնտեսական վիճակն այնպիսի ծանր է, որ երբեք չի եղել։ Ես հունիսի 5-ից ասել եմ, որ այս վիճակից պետք է դուրս գալ։ Ժողովրդի  վիճակը շատ ծանր է։ Այսօր տեսնում եք, որ  աշխարհում մի պետություն չկա, որ աջակցի Հայաստանին։ Հունիսի 5-ից վիճակը գնալով ավելի է վատանում»,- ասաց Ծառուկյանը և նշեց, որ դատական նիստի ընթացքը ցույց կտա՝ կկալանավորվի, թե՝ ոչ։

 Հիշեցնենք, որ  ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի փոփոխման վերաբերյալ ԱԱԾ քննիչի միջնորդության քննությունը հետաձգվել էր, քանի որ պաշտպանները նիստին չէին ներկայացել։

Ըստ  պաշտպանների՝ քպաշտպանական կողմը չի ներկայացել նիստին։

Հիշեցնենք, որ հունիսի 21-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում հրապարակվեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի կալանքի միջնորդության վերաբերյալ որոշումը, որի համաձայն՝ միջնորդությունը մերժվեց։ Այս որոշումը վերաքննիչը էին բողոքարկել երկու կողմերն էլ․ դատախազությունը պահանջել էր բեկանել առաջին անտյանի դատարանի որոշումը և կալանավորել Ծառուկյանին, իսկ փաստաբաններն էլ մի քանի բողոք են ներկայացրել, որոնցից մեկն էլ այն էր, թե գործը պետք է ՀՔԾ-ում քննվեր։ Նշենք, որ վերաքննիչը մերժել էր փաստաբանների բողքը, իսկ դատախազության բողոքն էլ մասնակի բավարարել՝ բեկանելով առաջին ատյանի որոշումը և ուղարկել նոր քննության։

Հիշեցնենք նաև, որ իսկ հունիսի 16-ին Ազգային ժողովը փակ, գաղտնի քվեարկություններով, համաձայնություն էր տվել ԲՀԿ առաջնորդի նկատմամբ քրեական հետապնդում սկսելուն և ազատությունից զրկելուն: Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) միջնորդություն էր ներկայացրել Երևանի ընդհանուր իրավասության դատարան ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանին կալանավորելու վերաբերյալ։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+