Armenia Today-ն առանձնացրել է անցնող օրվա առավել ուշագրավ լուրերը․
▪Գագիկ Ծառուկյանին կալանավորելու ԱԱԾ-ի միջնորդության քննությունը չկայացավ։ Ոչ պաշտոնական տեղեկություններով՝ նիստը չի կայացել, քանի որ պաշտպանական կողմը չի ներկայացել նիստին՝ https://bit.ly/3i6pl7H:
▪ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և ադրբեջանական կողմի միջև կայացած հանդիպմանը Քննարկվել է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակային հարցի լուծումը։ Քննարկվել են հակամարտության կարգավորման ավելի վաղ հնչեցված հիմնարար սկզբունքները։ Դրանք ենթադրում են ընդհուպ ՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցի լուծումը, ինչպես նաեւ դրա շուրջ տարածքների ազատումը՝ https://bit.ly/3iZMKIS։
▪ Գագիկ Ծառուկյանի ղեկավարած «Բարգավաճ Հայաստանը», ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի գլխավորած «Հայրենիք» կուսակցությունն ու Հայ հեղափոխական դաշնակցությունը հոկտեմբերի 8-ին Ազատության հրապարակում հանրահավաք են հրավիրել։ Երեկ քննարկվել են սպասվող համապետական հանրահավաքի հետ կապված հարցեր՝ https://bit.ly/3hZzfI6։
▪ ՀՅԴ ներկայացուցիչները հանդիպել են ՌԴ դեսպանի հետ։ Հանդիպամ ընթացքում քննարկվել են բազմազան հարցեր՝ https://bit.ly/3hZDPWA։
▪ Oգոստոսին հուլիսի համեմատ աշխատատեղերն ավելացել են շուրջ 5000-ով։ Դրանից բացի աճել է նաև մեկ աշխատատեղին բաժին ընկնող եկամուտը՝ https://bit.ly/2RQleBM։
▪ 2020 թ. սեպտեմբերի 1-ի դրությամբ զբաղվածության տարածքային կենտրոններում հաշվառված աշխատանք փնտրողների թիվը կազմել է 88,6 հազար մարդ, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 6,7 %-ով, իսկ տարեսկզբի համեմատ՝ 4,0 %-ով՝ https://bit.ly/3hVYr2c։
▪Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 47877-ի։ Սեպտեմբերի 24-ին Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 210 նոր դեպք՝ https://bit.ly/2EyA6lq։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







