Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 00:29

Ադրբեջանում ստուգում են քաղաքացիների ամենագնացները. պատճառաբանում են՝ «պատերազմ է սկսվելու»

Ադրբեջանում ստուգում են քաղաքացիների ամենագնացները. պատճառաբանում են՝ «պատերազմ է սկսվելու»

Սեպտեմբերի 22-ին Ադրբեջանի ներքին գործերի նախարարությունը հայտարարել է, թե քաղաքացիների «փիքափ» տեսակի ամենագնաց մեքենաները ճանապարհային ոստիկանությունն առգրավել է պլանային տեխզննումներ անցկացնելու համար, քանի որ դրանք, ըստ օրենքով նախատեսված դեպքերի, հանդիսանում են ռազմական տրանսպորտային միջոցներ։ Այս մասին հայտնում է razm.info-ն։

ՆԳՆ-ն հղում է անում Ադրբեջանի 2006թ․ ընդունված «ռազմական տրանսպորտային միջոցների հաշվառման կանոնների» մասին օրենքին, որտեղ նշվում է, որ ռազմական տրանսպորտային միջոցները նախապես հաշվառվում են՝ ներառյալ մեքենաների և դրանց տիրոջ բոլոր տվյալները, իսկ ռազմական դրության ու մոբիլիզացիայի ժամանակ քաղաքացիները զինված ուժերին են ներկայացնում իրենց մեքենաները և դրա փոխարեն ստանում են տեղեկանք այն մասին, որ իրենց մեքենան առգրավվել է պետության կողմից։

Փաստացի՝ ՆԳՆ֊ն հաստատում է նախօրեին տարածված տեղեկություններն այն մասին, որ քաղաքացիների «փիքափ» մեքենաներն առգրավվել են։ Նախօրեին ադրբեջանական ընդդիմադիր «Մեյդան» լրատվակայքի համակարգող Հեբիբ Աբդուլլաևը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ օրվա ընթացքում ՃՈ֊ն մի քանի քաղաքացուց առգրավել է իրենց ամենագնաց մեքենաներն ու պատճառաբանել, որ «պատերազմ է սկսվելու. դրանք անհրաժեշտ են»։

Վերջին օրերին Ադրբեջանից հնչող հայտարարությունները, ինչպես նաև՝ տեղեկատվական-քարոզչական գործողությունները, տպավորություն են ստեղծում, որ Բաքուն հող է նախապատրաստում ռազմական արկածախնդրության համար, իսկ Թուրքիան ուղղակիորեն աջակցում է դրան:

Հիշեցնենք, որ երեկվանից Ադրբեջանում սկսվել է նաև պահեստազորայինների հավաքագրում ՝ մարտական վերապատրաստումներ ու ստուգումներ անցնելու նպատակով։ Ադրբեջանում պաշտոնապես հայտարարում են, որ սրանք պլանային վերապատրաստումներ են, զորքը պետք է մարտական պատրաստություն անցնի։ Սեպտեմբերի 19-ին երկրի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հայտարարել էր, թե «հայկական կողմն առաջնագծում իրավիճակի լարմանն ուղղված նոր սադրանքների է պատրաստվում», ինչի համար ադրբեջանական բանակի բոլոր ստորաբաժանումները կրկին կվերապատրաստվեն։ Հասանովը հայտարարել էր նաև, որ մարտական պատրաստության հավաքներ պետք է լինեն պահեստազորայինների հետ։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+