Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+7°
  • Կապան+7°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 09:31

Ալիևն ավանդաբար աչքի է ընկնում ապակառուցողական, սուտ հայտարարություններով․ Ռուբինյան

Ալիևն ավանդաբար աչքի է ընկնում ապակառուցողական, սուտ հայտարարություններով․ Ռուբինյան
Members of 'My Step' faction Andranik Kocharyan and Ruben Rubinyan hold parliamentary briefings at the RA NA

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունը, թե իբր Փաշինյանի հետ համաձայնություն է ձեռք բերել Դուշանբեում, չի համապատասխանում իրականությանը։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 22-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը։

«Ալիևն ավանդաբար աչքի է ընկնում ապակառուցողական, հուզական, տեղ-տեղ անպատասխանատու, տեղ-տեղ սուտ հայտարարություններով»,- ասաց պատգամավորը։

Ռուբինյանը նշեց, որ վերջերս Հայաստանը, ի դեմս ԱԳ նախարարի, իր դիրքորոշումները ներկայացրել է, և Հայաստանը մշտապես հանդես է եկել կառուցողական դիրքորոշումներով և հայտարարություններով՝ միտված խաղաղ գործընթացի ամրապնդմանը։

«Կարծում եմ՝ առավել քան ակնհայտ է, թե որ կողմն է ապակառուցողական և ռազմատենչ լեզու կիրառում, որ կողմն է հարձակվում մյուսի վրա և որ կողմն է տապալում կամ փորձում տապալել բանակցային գործընթացը»,- ասաց Ռուբինյանը։

Պատգամավորն ընդգծեց, որ ադրբեջանական կողմի ներկայացուցիչները մշտապես անում են կատեգորիկ հայտարարություններ խաղաղ գործընթացի վերաբերյալ, և Հայաստանի դիրքորոշումը տրամաբանական է՝ անհնար է առարկայական բանակցություններ վարել այնպիսի պայմաններում, երբ կողմերից մեկն անընդհատ սպառնում է ուժի կիրառմամբ:

«Երկրորդ՝ երբ կողմերից մեկը նախապես պայմաններ է դնում, օրինակ՝ Ադրբեջանի ղեկավարությունը հայտարարում է, որ հակամարտության հանգուցալուծումը հնարավոր է միայն Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում, սա ապակառուցողական, կատեգորիկ հայտարարություն է, որն անհնար է դարձնում առարկայական քննարկումները», — ասաց Ռուբինյանը:

Անրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջ քաշած բանաձևին, որ լուծումը պետք է ընդունելի լինի Հայաստան, Արցախի և Ադրբեջանի ժողովուրդների համար՝ Ռուբինյանն ասաց՝ հայտնի է, որ աշխարհում ցանկացած հակամարտություն, որ պետք է լուծվի,  պետք է լուծվի բոլոր ժողովուրդների համաձայնությամբ:

«Եթե ժողովուրդներից մեկը համաձայն չէ, այդ հակամարտությունն առնվազն տևական լուծում չի ունենալու: Կա երկու տարբերակ. Կա’մ այս հակամարտությունը կլուծվի Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի ժողովուրդների համար ընդունելի տարբերակով, կա’մ այս հակամարտությունը չի լուծվի»,- ասաց նա:

Հիշեցնենք՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը օրերս հայտարարել էր, թե իբր Հայաստանի ղեկավարությունը լուրջ հարված է հասցրել բանակցային գործընթացին և տապալել բանակցային գործընթացը։

ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանն էլ արձագանել էր Ալիրևի հայտարարությանը՝ նշելով, որ դրանք ի ցույց են դնում հարևան երկրի ղեկավարի անկարողությունը՝ սթափ և առանց ցավագին հույզերի ընկալելու ստեղծված իրականությունը և իր սեփական դերակատարումն այդ իրականության ձևավորման գործում։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+