Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +5°
  • Երևան+5°
  • Գյումրի0°
  • Վանաձոր+4°
  • Կապան+6°
  • Սևան−1°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 12:10

ՀՊՏՀ-ի դասախոսներն ու ուսանողները բողոքում են, թե ինչու ռեկտոր չունեն

Կառավարության դիմաց բողոքի ակցիա են անում Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ուսանողներն ու դասախոսները։

Նրանք ցանկանում են իմանալ, թե ինչու օրենքով ընտրված ռեկտորը՝ Դիանա Գալոյանը, մինչև օրս դեռ նշանակված չէ այդ պաշտոնում։

Բուհի ուսումնական աշխատանքների հարցերով պրոռեկտոր Արմեն Գրիգորյանը  լրագրողների հետ զրույցում նշեց, որ ՀՊՏՀ-ն միակ ՊՈԱԿՆ է, որ արդեն 2 տարի ռեկտոր չունի՝ ունենալով մոտ 600 դասախոս և գրեթե 6000 ուսանող։

ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանը ևս կառավարության մոտ է՝ աջակցելու ակցիայի մասնակիցների օրինական պահանջին։

«Ես ևս այդ կոլեկտիվի անդամ եմ. համալսարանը չի կարող անորոշության մեջ մնալ։ Պետք է ճիշտ որոշումներ կայացվեն։ Այս անորոշությունը բուհի գործունեության վրա բարերար ազդեցություն չի թողնում։ Ես այն նախարարություն եմ ուղղել, ասել են՝ խնդիրը կքննարկենք։ Ի՞նչ խնդիր է. խնդիր կա՝ լուծում տվեք»,- նկատեց պատգամավորը։

Կառավարությունում՝ քաղաքացիների բողոքների բաժնում, տեղի ունեցած կարճատև հանդիպումից քիչ անց ցուցարարները հայտարարեցին, որ վերադառնում են համալսարան և կսպասեն իրենց հարցերի պատասխանին, որից հետո կորոշեն հետագա անելիքները։

Հիշեցնենք, որ ՀՊՏՀ ռեկտորի ընտրությունը տեղի է ունեցել հուլիսի 17-ին՝ բուհի հոգաբարձուների խորհրդի նիստում։ Ռեկտորի պաշտոնում 22 ձայնով ընտրվել է Դիանա Գալոյանը։ Հենց նույն օրը զուգահեռ, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության Բարձրագույն որակավորման հանձնաժողովն անվավեր ճանաչեց Տնտեսագիտական համալսարանի նախկին ռեկտոր Դիանա Գալոյանի՝ տնտեսագիտության դոկտորի գիտական աստիճանը: Այս որոշումը Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը չեղյալ համարեց, քանի որ քննություն էր իրականացրել ու պարզել, որ Բարձրագույն որակավորման կոմիտեն անհիմն որոշում է կայացրել:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+