Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հանդիպել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հետ։ Այս մասին ԱՀ նախագահը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում։
«Այսօր Երևանում ՊՆ վարչական համալիրում հանդիպել եմ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հետ: Իմ խոսքում ընդգծել եմ, որ հայոց բանակը տարածաշրջանում կայունության և խաղաղության պահպանման գործում գլխավոր դերակատարում ունի, և այդ համատեքստում շարունակական ու համատեղ ջանքերի շնորհիվ պետք է անընդհատ ընդլայնվեն մեր ռազմական կարողությունները»,- գրել է Հարությունյանը:
ԱՀ նախագահը հայտնել է, որ քննարկել են մեր միասնական հայրենիքի անվտանգության համակարգի խնդիրները:
Հիշեցնենք՝ երեկ Երևանում կայացել է Արայիկ Հարությունյանի ու Նիկոլ Փաշինյանի հանդիպումը։
Հայաստանի վարչապետն ու Արցախի նյախագահը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացմանն ուղղված մի շարք հարցեր:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






