Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 05:44

Ադրբեջանի ղեկավարությունն այսօր հրահրում է պատերազմ․ Աբովյան

Ադրբեջանի ղեկավարությունն այսօր հրահրում է պատերազմ․ Աբովյան

Ադրբեջանի ու Թուրքիայի ռազմաքաղաքական ղեկավարությունը շատ ակտիվ տեղեկատվական նախապատրաստական աշխատանքներ է կատարում նոր ռազմական սադրանքների գնալու առումով։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 22-ին, Ազգային ժողովում հրավիրված ճեպազրույցի ժամանակ ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը։

Այն հայտարարությունները, որոնք լսում ենք վերջին մի քանի օրերին, մի կողմից զավեշտալի են, մյուս կողմից՝ մտահոգիչ, արտահայտում են ռազմական սադրանքների նախապատրաստվելը։ Օգոստոսին Թուրքիան ու Ադրբեջանն անցկացրին համատեղ զորավարժություններ, որոնց Թուրքիայից ներգրավվել է նաև ռազմական տեխնիկա և այդ տեխնիկայի՝ Թուրքիայից հանելու մասին մինչ օրս որևէ տեղեկություն չի եղել»,- ասաց Աբովյանը։

Անդրադառնալով մամուլի հրապարակումներին, որ Թուրքիան Սիրիայից Ադրբեջան է տեղափոխում իսլամիստ գրոհայինների՝ ԲՀԿ-ական պատգամավորը նշեց, որ դա փաստում է, որ Ադրբեջանի նախագահի վերջին հայտարարությունները և Թուրքիայի ու Ադրբեջանի ռազմական գերատեսչությունների վերջին հրապարակումները փաստում են, որ Ադրբեջանը տարբեր ուղղություններով իրականացնում է նախապատրաստական աշխատանքներ։

Խոսելով մեր անելիքների մասին՝ Աբովյանը նշեց, որ բոլոր հնարավոր ու անհնարին միջոցներով հարկ է այս մասին բարձրաձայնել միջազգային հարթակներում՝ ներկայացնելով բոլոր ապացույցները, որոնք ակնհայտն են։

«Թուրքիան ու Ադրբեջանը փորձում են կրկին ռազմական լարվածություն գեներացնել տարածաշրջանում, և սա մենք պետք է օգտագործենք թե՛ միջազգային հարթակներում, թե՛ բանակցութունների սեղանի շուրջ։ Ադրբեջանի ղեկավարության հայտարարությունը բնավ կապ ունի բանակցային պրոցեսի հետ․ Ադրբեջանի ղեկավարությունն այսօր հրահրում է պատերազմ, իրականացնում են նախապատրաստական աշխատանքներ, մասնավորապես՝ երեք օր է, ինչ Ադրբեջանում իրականցվում են պահեստազորայինների հավաքներ»,- ասաց ԲՀԿ-ական պատգամավորը։

Աբովյանի խոսքով՝ այսօր իրավիճակը միանգամայն տարբեր է․ Թուրքիան բոլոր պրոցեսների մեջ իր ռազմական ներկայությունը ոչ թե բացառում է, այլ՝ հստակ հայտարարում, որ ներգրավված է լինելու տեղի ունեցող պրոցեսներին։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+