Վաշինգտոնի քաղաքապետ Մյուրիել Բաուզերը սեպտեմբերի 21-ը հռչակել է Վաշինգտոնում «Հայաստանի Անկախության օր»: Այս մասին հայտնում են ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանութունից։
«Այսօր ոչ միայն Հայաստանի Հանրապետության Անկախության օրն է, այլև լրանում է ԱՄՆ-ի և Հայաստանի միջև հարաբերությունների հաստատման 100-ամյակը:
Բաուզերը նաև նշել է, որ Վաշինգտոնում գտնվող Հայաստանի դեսպանատունը նպաստում է մշակույթների բազմազանությանը և ամերիկացի ուսանողների գիտելիքների հարստացմանը, իսկ Հայաստանը շարունակում է ամրապնդել երկու երկրների միջև գործընկերությունը:
Հռչակագրի վերջին մասում Բաուզերը Հայաստանի դեսպանատան աշխատողներին շնորհավորել է Անկախության տոնի առիթով և հույս հայտնել, որ կշարունակվի համագործակցությունը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







