Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+7°
  • Կապան+7°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 09:37

Պոմպեոն շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ անկախության տոնի առթիվ

Պոմպեոն շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ անկախության տոնի առթիվ

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության անկախության 29-րդ տարեդարձի առիթով:

«Ամերիկայի Միացյալ Նահանգների անունից շնորհավորում եմ հայ ժողովրդին Անկախության օրվա առթիվ, որը նշանավորում է անկախության հռչակումն ու Խորհրդային Միության կազմից դուրս գալը։ Միացյալ Նահանգները հանձնառու է շարունակել երկկողմ գործընկերությունը՝ ամրապնդելու մեր ժողովուրդների կապերը, որոնք խարսխվում են ընդհանուր ժողովրդավարական արժեքների և խաղաղության ու բարեկեցության ցանկությունների շուրջ»,- նշել է ԱՄՆ պետքարտուղարը։

Պոմպեոն նշել է, որ Միացյալ Նահանգները ողջունում է Հայաստանի շարունակական հանձնառությունն ուղղված իրավունքի գերակայության ամրապնդմանը, անկախ դատական համակարգի ձևավորմանը և տնտեսական ու ներդրումային հնարավորությունների մեծացմանը։

«Մենք գովելի ենք համարում թափանցիկության, պատշաճ դատական ընթացակարգերի և քաղաքացիների հաշվետվողականության մեծացման ճանապարհով կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված Հայաստանի ընթացիկ ջանքերը և կշարունակենք աջակցել Ձեզ այդ աշխատանքներում»,- նշել է Պոմպեոն։

Պոմպեոն ընդգծել է, որ ԱՄՆ-ը հավատարիմ է մնում Լեռային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հարցում օգնելու իրենց հանձնառությանը և կողմերին կոչ է անում հնարավորինս շուտ վերսկսել բովանդակային բանակցությունները Մինսկի խմբի համանախագահության ներքո։

«Այս տարի նոր կորոնավիրուսի հետևանքով աշխարհի առաջ նոր մարտահրավերներ ծառացան, սակայն հպարտ ենք, որ համավարակի դեմ պայքարին միտված մեր սերտ համագործակցությունը հանգեցրեց մեր ժողովուրդների միջև գործակցության առավել ամրապնդմանը։ Շնորհավորելով հայ ժողովրդին տոնի առթիվ՝ մաղթում եմ խաղաղություն, ազատություն ու բարեկեցություն»,- ասվում է ԱՄՆ պետքարտուղարի ուղերձում։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+