Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+6°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 09:15

ԱԱԾ-ն «Դոսյե»-ի հրապարակված զեկույցին քրեաիրավական գնահատական կտա

ԱԱԾ-ն «Դոսյե»-ի հրապարակված զեկույցին քրեաիրավական գնահատական կտա

ԱԱԾ-ում ևս կան անձինք, ովքեր բնականոն պրոցեսի ընթացքում պետք է լքեն ԱԱԾ շարքերը, և այդ գործընթացը սկսվել է: Այս մասին այօր՝ Եռաբլուրում, լրագրողների հետ զրույցում հայտնեց ԱԱԾ տնօրեն Արգիշտի Քյարամյանը։

«Ես ցանկանում եմ, որ իմ ասածը ճիշտ ընկալվի, մարդիկ գալիս են, մարդիկ գնում են: Այստեղ որևէ արտառոց միտք փնտրել տեղին չէ»,- ասաց նա։

Նա տեղեկացրեց, որ ԱԱԾ-ն ռուսական «Դոսյե» կենտրոնի կողմից հրապարակված զեկույցի հիման վրա արդեն իսկ հետազոտություն է սկսել։

««Դոսյեի» հրապարակածն իրենից ենթադրում է հանցագործության մասին հաղորդում, և ԱԱԾ-ն՝ որպես իրավապահ մարմին, բնականաբար, քրեաիրավական գնահատական է տալու այդ հոդվածում զետեղված ցանկացած փաստի։ Այս պահին դրա վերաբերյալ որևէ այլ բան ասել չեմ կարող»,- նշեց նա։

Նա չմեկնաբանեց ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի՝ իրեն ուղղված այն քննադատությունը, թե Քյարամյանին նշանակելն արդեն իսկ ազգային անվտագության սպառնալիք է։

«Արթուր Վանեցյանն առաջին հերթին պետք է մտածի այն հարցի շուրջ, որ իր ԱԱԾ տնօրեն եղած ժամանակահատվածում ԱԱԾ տնօրենի, ՀՔԾ պետի ու վարչապետի հեռախոսազրույցները գաղտնալսվել են»,- նկատեց նա։

Հարցին՝ իսկ ինքը երաշխավորվա՞ծ է, որ իրեն չեն գաղտնալսի, պատասխանեց. «Այսօր տեխնիկական հնարավորությունները բավականին զարգացել են, և կան մարդիկ, կազմակերպություններ, ովքեր ունեն այդ ֆինանսական հնարավորությունները, դրա համար այս պահին որևէ հարցում երաշխավորված լինելը իրատեսական չէ»:

Լրագրողները փորձեցին Քյարամյանից ճշտել, թե ինչու է ԱԱԾ-ն քննում ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի գործը, ոչ թե՝ ՀՔԾ-ն, նա մանրամասնեց, որ դատախազությունն իրավասություն ունի ցանկացած քրեական գործ վերցնել մեկ նախաքննական մարմնից և փոխանցել այլ նախքննական մարմին. «Այս հարցի վերաբերյալ ունենք նաև դատարանի որոշում. դատարանն օրինաչափ է համարել այն հանգամանքը, որ սույն քրեական գործը քննում է ԱԱԾ-ն: Այն հավելյալ ճնշման գործիք չէ»,- հավելեց ԱԱԾ տնօրենը։

Հիշեցնենք, որ ռուսական «Դոսյե» կենտրոնի կողմից հոդված որ հրապարակվել,  որում գրված էր, թե Կրեմլը Հայաստանի բոլոր բարձրաստիճան կառույցներում գործակալներ է ունեցել, այդ թվում շրջանառվում էին ԱԱԾ նախկին տնօրենների` Գեորգի Կուտոյանի, Արթուր Վանեցյանի անունները։ Ըստ «Դոսյե»-ի` օրինակ` Վանեցյանին հաճախ են Մոսկվայում տեսնում ազդեցիկ գործարարների ընկերակցությամբ:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+