Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+7°
  • Կապան+7°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 10:18

Գլխավոր լուրերը սեպտեմբերի 21-ի առավոտյան

Գլխավոր լուրերը սեպտեմբերի 21-ի առավոտյան
  • Հայաստանի տարածքում «Կովկաս-2020» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունների մասնակիցների պետական դրոշների բարձրացման հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել Ալագյազ զորավարժարանում` https://bit.ly/32NOyPG
  • Սեպտեմբերի 13-ից 19-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 295 անգամ: Տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 2300 կրակոց` https://bit.ly/2FRKC7F
  • Հոկտեմբերի 1-ից ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի նախաձեռնությամբ և ՀՀ պաշտպանության նախարարության աջակցությամբ կմեկնարկի կանանց նախնական զինվորական պատրաստության վարժանքների դիմումների ընդունումը: Այս մասին տեղեկանում ենք Աննա Հակոբյանի կայքից։ Նշվում է, որ ծրագրին կարող են դիմել 18-27 տարեկան իգական սեռի ներկայացուցիչները՝ https://bit.ly/2RJ3kB5
  • Հայաստանը վստահ է, որ կարող է պաշտպանել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը և ապրել իր պատմական հայրենիքում. Հայաստանի ԱԳՆ-ն մեկնաբանել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ «Աբշերոն» հանքավայրում ծովային գործողությունների հիմնարկեքի արարողության ժամանակ արված հայտարարությունները՝ https://bit.ly/3ky5m3d
  • Հարաբերությունները արաբական աշխարհի հետ չափազանց կարևոր են Հայաստանի համար և հանդիսանում են ՀՀ արտաքին քաղաքականության կարևորագույն ուղղություններից մեկը: Այս մասին հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը Sky News Arabic հեռուստաալիքին տված հարցազրույցում՝ https://bit.ly/33ESSzO
  • Զբոսաշրջության ոլորտում գործող ավելի քան 800 կազմակերպություններ դիմել են ՀՀ կառավարության հակաճգնաժամային 23-րդ միջոցառման շրջանակներում աջակցություն ստանալու համար՝ https://bit.ly/2RJHptn
  • Սահմանադրական դատարանը հերքել է լրատվամիջոցների հրապարակումը, ըստ որի ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանն աշխատանքի չի գնում՝ https://bit.ly/2FPyCUr
  • «Մանկան տուն» ՊՈԱԿ-ի երկու աշխատակցուհիներ ձերբակալվել են՝ սաներին Ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու կասկածանքով՝ https://bit.ly/32PEdTa
  • Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 121 նոր դեպք, կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 47552-ի՝ https://bit.ly/2FRRRMS
  • Արցախում կընդլայնվի  «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի ցանցը. Հանրապետությունում կբացվի մինչև 10 «TUMO Box» կենտրոն: Այս մասին հայտնել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը կենտրոնի տնօրեն Մարի Լու Փափազյանի հետ հանդիպման ավարտին՝ https://bit.ly/35XPMd5
  • 2022թ.-ի մայիսի 9-ին, բերդաքաղաքի ազատագրման 30-ամյակի առթիվ, Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նստավայրը մայրաքաղաք Ստեփանակերտից կտեղափոխվի Շուշի՝ https://bit.ly/3mGgX1R
  • Հայաստանի անկախության 29-րդ տարեդարձի առթիվ Հայաստանի ու Արցախի բարձրագույն քաղաքական ղեկավարությունն այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ https://bit.ly/33LmAmP
  • Դե հո Իլհամ Ալիևն իրեն չի մեղադրելու բանակցությունները տապալելու հարցում։ Այսօր՝ Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահի՝ հայկական կողմին ուղղված բանակցությունները տապալելու մեղադրանքին՝ https://bit.ly/33S4oIy
  • ՀՀ Վարչապետն ու Նախագահը շնորհավորական ուղերձներ են հղել Հայաստանի Հանրապետության անկախության 29-րդ տարեդարձի առթիվ՝ https://bit.ly/2RH8vRQ

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+