Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 06:46

Աշխատատեղերի վերականգնումը դեռ չի խոսում գործազրկության նվազման մասին․ տնտեսագետ

Աշխատատեղերի վերականգնումը դեռ չի խոսում  գործազրկության նվազման մասին․ տնտեսագետ
Վերջին շրջանում բիզնեսի որոշ ճյուղերում, ինչպես նաև շինարարության ոլորտում աշխատատեղեր են ավելացել։ Armenia Today-ի հետ զրույցում տեղեկացրեց  Գործատուների միության նախագահ, տնտեսագետ Գագիկ Մակարյանը՝ բացատրելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ 70 000 վերականգնված աշխատատեղի մասին հայտարարությունը։

Նա հստակեցնում է, որ ամռանը շատերը արձակուրդ չգնացին և  բիզնեսներն աշխատացրեցին, ինչն էլ նպաստեց ոլորտի աշխուժացմանը։

«Շինարարության ոլորտն ակտիվացել է։ Նաև նոր արտադրությունների ստեղծման պատճառով է աշխատատեղերի վերականգնում եղել»,- հավելեց տնտեսագետը։

Դեռ ապրիլ ամսին Գործատուների միությունը հետազոտություններ է անցկացրել տնտեսավարողների շրջանում՝ պարզելու,  թե կորոնավիրուսն ինչ ազդեցություն է թողել բիզնեսի վրա։

Հարցվածների 89 տոկոսը պատասխանել է, որ չի պատրաստվում աշխատողներին  կրճատել, բայց հետո վիճակն ավելի է վատացել։  Գագիկ Մակարյանն ասում է, որ հիմա նորից են 600 կազմակերպությունների հարցումներ ուղարկել, որպեսզի կարողանան գնահատել, թե 5 ամիս անց՝ բիզնեսն ինչ վիճակում է։

Մինչև այս դիտարկումների պատկերը կպարզվի, առևտրային կետերի ուսումնասիրության արդյունքները հուսադրող չեն։

«Հատկապես մարզերում ասում են, որ արդեն սկսել են «նիսյայով» վաճառել։ Առաջվա առևտրի ծավալները չկան։ Սա խոսում է այն մասին, որ ժողովուրդը գնողունականություն չունի։ Իսկ ինչո՞ւ գնողունականություն չունի, որովհետև աշխատավարձի մի մասը հարկադիր պարապուրդի կամ կրճատումների պատճառով նվազեց, կամ էլ իրենց ազատել են աշխատանքից։ Գնողունականության անկումը դրանով է պայմանավորված։ Հաջորդ  գործոնը աշխատանքային միգրանտներն են. նրանք չկարողացան մեկնել արտագնա աշխատանքի՝  փակ սահմանների պատճառով։ Բիզնեսի վիճակը, մանավանդ առևտրի ոլորտում,  ցույց է տալիս, որ խնդիրները դեռևս առջևում են, խնդիրները հաղթահարված չեն։ Շատ հնարավոր է, որ, այնուամենայնիվ, բազմաթիվ ընկերություններ չկարողանան իրենց եկամտաբերությունն ապահովել։ Հետևաբար, աշխատողների կրճատման կամ մասնակի վճարման խնդիրներ կլինեն։ Սա, իհարկե, դրական ազդակ չէ, բայց այդ երևույթները պետք է կանխատեսել, եթե կորոնավիրուսի նոր հոսքեր սկսվեն»,- նկատեց տնտեսագետը։

Գործատուների միության նախագահի կարծիքով՝ աշխատատեղերի վերականգնումը դեռևս չի խոսում աղքատության նվազման կամ գործազրկության նվազման մասին, որովհետև գործազրկության մակարդակը դեռ բավականին բարձր է։

Տնտեսագետի հաշվարկներով՝ մինչև տարեվերջ գործազրկությունը մոտ 80 հազարով կավելանա․ 2018թ.-ին 245 հազար գործազուրկ կար, որի մի մասը 2019 թ. ստվերից եկավ, և թիվը դարձավ 210 հազար։ Կառավարության կողմից համապատասխան քայլեր չձեռնարկելու դեպքում, տնտեսագետի կանխատեսմամբ,  մինչև տարեվերջ գործազրկության թիվը կմոտենա 300 հազարի։

Հիշեցնենք, որ երեկ՝ ԱԺ-ում, կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ,  վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի՝ աշխատատեղերի ավելացման մասին հարցին ի պատասխան, հայտարարել է, որ ապրիլին կրճատված 70 000 աշխատատեղերը  վերականգնվել են։ Իսկ արդեն հուլիսի տվյալներով՝ 2019-ի հուլիսի համեմատ աշխատատեղերը ավելացել են 6600-ով:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+