Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+7°
  • Կապան+7°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 09:55

Կարծես թե սայլը տեղից շարժվում է. Սիմոնյանը՝ կադաստրում թվայնացման առնչությամբ

«Կարծես թե սայլը տեղից շարժվում է, և կադաստրի համակարգը թվայնացվում է: Սա դրական միտում է»։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 17-ին, ԱԺ-ում հայտարարեց «Լուսավոր Հայաստանի» պատգամավոր Տարոն Սիմոնյանը՝ «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ։

ԼՀ խմբակցության պատգամավորը, նկատեց, որ լայն առումով շատ ենք հետ ընկել թվայնացման գործընթացից, չնայած թվային տեխնոլոգիաների բնագավառում մարդկային ունակությունները մեծ են, բայց գործնականորեն դրանք գոնե պետական կառավարման ապարատում ամբողջությամբ չեն արտահայտվել։

Սիմոնյանի խոսքով՝  վճարման հետ կապված խնդիրներ է տեսնում. «Եթե ԶԼՄ-ներին տալիս ենք համակարգից անվճար օգտվելու իրավունք, ինչու՞ փաստաբաններին չենք տալիս», սակայն, ըստ պատգամավորի, մինչև երկրորդ ընթերցում այդ խնդիրները կլուծվեն։

Նկատենք, որ այսօր ՀՀ ազգային ժողովը քննարկում է կառավարության կողմից ներկայացված օրենքի նախագիծ, որով պարզեցվում ու հստակեցվում են պետական գրանցման և տեղեկատվության տրամադրման գործընթացները, ներդրվում էլեկտրոնային գործիքներ:  «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը ներկայացնելիս Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ Նարինե Ավագյանը նշեց, որ նախատեսվում է վարչարարության թեթևացում:

«Քաղաքացիներն այլևս ստիպված չեն լինելու շինությունների և հողամասերի հատակագծերը փաստաթղթային եղանակով ներկայացնելու Կադաստրի կոմիտե, այլ դա իրականացվելու է էլեկտրոնային եղանակով»,-ասաց Ավագյանը:

Տեղեկատվության տրամադրման սակագներում նվազեցումներ են արվել: Մասնավորապես հողի վերաբերյալ տեղեկատվության տրամադրման համար գործող 1000 դրամի փոխարեն սահմանվելու է 500 դրամ: Կադաստրային գործից պատճենների յուրաքանչյուր էջի համար պահանջվելու է 30 դրամ, իսկ եթե դրանք պահանջվելու են էլեկտրոնային եղանակով՝ ապա 10 դրամ: Ինքնաշխատ եղանակով տրամադրվող տեղեկատվության համար նախատեսվում է 300 դրամ, իսկ փաթեթում ներառված տեղեկատվության համար՝ 1000 դրամ:

Այս նախագծով ցանկացած տեղեկատվություն կոմիտեից հնարավոր է դառնում ձեռք բերել էլեկտրոնային եղանակով, նույնիսկ գրանցման դիմումները հնարավոր է իրականացնել e-cadastre.am կայքի միջոցով:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+