Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+6°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 08:59

ՔԿ-ում պաշտոնի կարող են նշանակվել նաև զինվորական ծառայությունից ազատված անձինք․ ՔԿ նախագահի տեղակալ

ՔԿ-ում պաշտոնի կարող են նշանակվել նաև զինվորական ծառայությունից ազատված անձինք․ ՔԿ նախագահի տեղակալ

ԱԺ-ում քննարկվեց «ՀՀ քննչական կոմիտեի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը: Հիմական զեկույցով հանդես եկավ Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը:

Վերջինս նշեց, որ փոփոխությունները պայմանավորված են «Հանրային ծառայության մասին», «Քաղաքացիական ծառայության մասին», Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին», և «Զինվորական ծառայության ու զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքներում կատարված փոփոխություններով:

Արսեն Այվազյանը նաև հավելեց, որ «ՀՀ քննչական կոմիտեի մասին» օրենքը ընդունվել է 2014-ին և այս վեց տարիների կիրառման ընթացքում ի հայտ են եկել մի շարք թերություններ, բացեր և որ նաև դրանով են պայմանավորված այս փոփոխությունները:

Փոփոխություններով նախատեսվում է «քննչական կոմիտեի ծառայողներ» հասկացությունը փոփոխել «ինքնավար պաշտոն զբաղեցնող անձ» բառերով:

«Հաջորդ փոփոխությունների հիմքը պայմանավորված է «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով. նշված օրենքում ամրագրված է՝ 2019 թվականի հունվարի 1-ից ուժը կորցրած ճանաչել ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտում պետական ծառայության մասին դեռևս 2014 թվականին ընդունված օրենքը: Սրանով էլ պայմանավորված՝ անհրաժեշտություն է առաջացել փոփոխություն կատարել և Քննչական կոմիտեի դեպարտամենտը վերացնել, այդ աջակցող սուբյեկտները պետք է, ըստ նախագծի կոչվեն աջակցող մասնագիտական վարչության աշխատակիցներ: Այսինքն՝ դեպարտամենտին եկել են փոխարինելու աջակցող մասնագիտական մարմինները, որոնք լինելու են վարչությունների և բաժինների տեսքով»,- ասաց նա:

Արսեն Այվազյանը նշեց, որ հաջորդ փոփոխությունով՝ քննչական կոմիտեի ղեկավարը՝ որպես մարմնի ղեկավար հետայսու իրավունք պետք է ունենա անձամբ հաստատելու Քննչական կոմիտեի կանոնադրությունը, հաստիքացուցակը, կառուցվածքը. մինչ այդ, այս ամենն իրականացվում էր Կառավարության միջոցով, հիմա փոփոխության արդյունքում այդ ամենը պետք է կատարվի Քննչական կոմիտեի ղեկավարի կողմից:

«Հաջորդը մենք նախատեսում ենք փոփոխություն, համաձայն որի, Քննչական կոմիտեում պաշտոնի կարող են նշանակվել նաև օրենքով նախատեսված կարգով և հիմքով պարտադիր զինվորական ծառայությունից ազատված անձինք: Գործող իրավակարգավորումների պայմաններում, ունենք որոշակի խումբ անձինք ովքեր օրինական կարգով ազատվել են զինվորական ծառայությունից և նրանց առողջական, ֆիզիկական, մտավոր վիճակը խոչընդոտ չի հանդիսանում Քննչական կոմիտեում աշխատելու համար, սակայն օրենքի ձևակերպումն էր խնդիր առաջացնում»,- նշեց նա:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+