Սեպտեմբերի 15-ին «Զվարթնոց» օդանավակայանում Մինսկ-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո բերման է ենթարկվել Ուկրաինայի քաղաքացի Արթուր Կ-ն, որը 2016 թ. փետրվարի 17-ից խարդախության մեղադրանքով հետախուզվում էր Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի կողմից: Այս մասին հայտնում են ՀՀ Ոստիկանության մամուլի ծառայությունից։
Նշվում է, որ կալանքը ընտրվել է որպես խափանման միջոց:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







