Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+6°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 08:45

Երևանում տրանսպորտը այնպիսի ծուխ է հանում, որ հաստատ կատալիզատոր չունի․ Գորգիսյան

«Հանրությունը երկար տարիներ չէր հասկանում՝ ինչի համար է գումար վճարում բանկում՝ թուղթ ստանալու համար, որը փրկում էր ոստիկանների կողմից տուգանվելուց և որևէ այլ բան չէր տալիս» ։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 16-ին, Ազգային ժողովում հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը՝ «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և դրան կից օրենքների նախագծերի փաթեթի քննարկման ժամանակ։ Նա նշեց, որ նախագիծը կարևոր է, որպեսզի ունենանք տեխնիկապես նորմալ վիճակում գտնվող տրանսպորտ՝ հատկապես հանրային տրանսպորտի ոլորտում։

«Երևանում տրանսպորտը այնպիսի ծուխ է հանում, որ հաստատ կատալիզատոր չունի: Երևանում հասարակական տրանսպորտի քանի՞ տոկոսը դուրս կգա շահագործումից, եթե իրապես անցնեն տեխզննում»,- հայտարարեց ԼՀԿ պատգամավորը՝ նշելով, որ պետք է հասկանալ, թե ինչ թերությունների դեպքում տրանսպորտը չի աշխատի։

Ըստ Գորգիսյանի՝ ճիշտ կլինի, որպեսզի կառավարությունը թեկուզ նախագծի տեսքով ներկայացնի՝ ինչ ենք ունենալու վաղը, ինչ դեպքում թույլ չենք տալու տրանսպորտն աշխատի, ինչ ժամանակ ենք հատկացնելու վարորդներին խնդիրները վերացնելու համար։

Նշենք, որ խորհրդարանն առաջին ընթերցմամբ քննարկում է «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և դրան կից օրենքների նախագծերի փաթեթը:

Նախագծով առաջարկվում է տեխնիկական զննության կտրոնի տրամադրման պահանջը հանել և վերահսկողությունն իրականացնել էլեկտրոնային շտեմարանի ու արատորոշման քարտի միջոցով, ինչը հնարավորություն է տալու վերահսկողություն իրականացնել նաև էլեկտրոնային եղանակով, առանց տրանսպորտային միջոցը կանգնեցնելու:

Միաժամանակ, գործող էլեկտրոնային ծրագիրը թույլ է տալու վերահսկել տեխնիկական զննության փաստացի իրականացումը: Այն արձանագրելու է տրանսպորտային միջոցի արգելակային ստենդի վրա բարձրանալը` ֆիքսելով տվյալ տրանսպորտային միջոցի քաշը: Փոխվել է տեխնիկական զննության պարբերականությունը՝ տրանսպորտային միջոցների առաջին տեխնիկական զննությունն իրականացվելու է թողարկմանը հաջորդող չորրորդ տարում, մինչև թողարկման 10 տարին՝ երկու տարին մեկ անգամ, իսկ 10 տարեկանից բարձրի դեպքում՝ տարեկան մեկ անգամ պարբերականությամբ:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+