Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+7°
  • Կապան+7°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 10:09

Կքննարկենք՝ լեռները մագլցող, սկալալազ նախարարի հայտարարությունները․ Զոհրաբյան

«Ձեզ հետ միասին կքննարկենք հիմա լեռները մագլցող, սկալալազ նախարարի՝ «դիմակ դրեք, մի դրեք… վայ լրագրողներ, ես եկել եմ. հեսա ձեզ կվարակեմ, խա-խա-խա…» հայտարարությունները»։ Այս մասին խորհրդարնում նոր կորոնավիրուսի տարածումը կանխելու և այդ համաճարակի մեղմման կամ վերացման ուղղությամբ ՀՀ կառավարության և պարետատան իրականացրած միջոցառումների արդյունավետությունը, ինչպես նաև արտակարգ դրության ժամանակահատվածում մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների սահմանափակումների արդյունավետությունը ու իրավաչափությունը ուսումնասիրելու նպատակով ստեղծված ԱԺ քննիչ հանձնաժողովի կազմի ընտրության ժամանակ հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

Զորհրաբյանի խոսքով՝ ինքը հասկացել է,  որ իշխանական գործընկերները հավաստի փաստեր ունեն առ այն, որ ընդդիմության անպատասխանատու քայլերի և գործողությունների արդյունքում կորոնավիրուսը մետաստազի նման տարածվել է, հետևաբար լավ առիթ է, որպեսզի մեծամասնությունը շահագրգռված լինի քննիչ հանձնաժողովի աշխատանքների մեջ, և կողմ քվեարկեն հանձնաժողովի կազմին:

«Ձեզ հետ միասին կքննարկենք, ինչպես տիկին Նազարյանը նշեց, միտինգների ժամանակ վարակվածների և «այո»-ի քարոզարշավի ժամանակ վարակվածների… կքննարկենք Հռոմի և Իտալիայի անպատասխանատու ռեյսերի, կքննարկենք կորոնավիրուսը պինցետով և արաղով ախտահանելու՝ հիմա լեռները մագլցող, սկալալազ նախարարի՝ «դիմակ դրեք, մի դրեք… վայ լրագրողներ, ես եկել եմ. հեսա ձեզ կվարակեմ, խա-խա-խա…» հայտարարությունները»,- նշեց պատգամավորը: Վերջինս նկատեց, որ հանձնաժողովը հնարավորություն կունենա քննարկել, թե ինչպես գյումրեցի տատիկի դիակը կորավ և հետո հայտնվեց Նոր Հաճնում՝ ուրիշի գերեզմանոցում, ու հետո արտաշիրիմում արեցին:

Նրա խոսքով, հնարավորություն կստեղծվի քննարկել վարչապետի այն մտահոգությունը, որ որոշ դեպքերում մարդիկ մահացել են, որովհետև շտապօգնության մեքենան չի հասցրել հիվանդանոց,  թե ինչի վրա են ծախսվել կորոնավիրուսի հիմնադրամի գումարները, կամ թե ինչու տան պայմաններում բուժում ստացածները որևէ դեղորայք պետության կողմից չեն ստացել, երբ հիմնադրամին հսկայական գումարներ են ներարկվել:

«Հնարավոր է պարզվի, որ համակարգը փայլուն աշխատել է և, օրինակ, առողջապահության նախարարին քննիչ հանձնաժողովը վերջում ներկայացնի «Արիության» մեդալի. եթե շատ ձգենք՝ միգուցե նաև Ազգային հերոսի»,- նկատեց Զոհրաբյանը:

Նշելով, որ եվրոպական շատ երկրներում ընդդիմության առաջարկով քննում են համաճարակի ժամանակ իշխանությունների գործունեությունը՝ Նաիրա Զոհրաբյանը չբացառեց, որ Հայաստանում հանձնաժողվի ձևավորումից հետո պարզվի, որ արդյունքում ամեն ինչ հրաշալի է, և բոլորով միասին Արսեն Թորոսյանին, պարետին և մյուս պատասխանատուներին հանձնեն «Արիության» մեդալ՝ Covid19-ի դեմ պայքարն, իր սուբյեկտիվ կարծիքով, տապալելու համար:

Նշենք, որ ՀՀ ԱԺ պատգամավորների առնվազն մեկ քառորդի պահանջով նոր կորոնավիրուսի տարածումը կանխելու և նրա դեմ պայքարի հետևանքների մեղմման կամ հետևանքների վերացման ուղղությամբ ՀՀ կառավարության և պարետատան իրականացրած միջոցառումների արդյունավետությունը, ինչպես նաև արտակարգ դրության ընթացքում Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների սահմանափակումների արդյունավետությունն ու իրավաչափությունն ուսումնասիրելու նպատակով ստեղծվել է ԱԺ քննիչ հանձնաժողով։ Հանձնաժողովի անդամների թիվը սահմանվում է ԱԺ որոշմամբ: ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն ասաց, որ նախաձեռնողներն առաջարկում են, որ հանձնաժողովն ունենա 12 անդամ։ Այսինքն՝ 7 անդամ իշխող «Իմ քայլը» խմբակցությունից, 3 անդամ՝ ԲՀԿ-ից, 2 անդամ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունից։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+