Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+7°
  • Կապան+7°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 10:27

Այդ ո՞վ է խանգարել համավարակի դեմ պայքարին․ Մարուքյանը՝ Նազարյանին

Այդ ո՞վ է խանգարել համավարակի դեմ պայքարին․ Մարուքյանը՝ Նազարյանին

ՀՀ ԱԺ պատգամավորների առնվազն մեկ քառորդի պահանջով նոր կորոնավիրուսի տարածումը կանխելու և նրա դեմ պայքարի հետևանքների մեղման կամ հետևանքների վերացման ուղղությամբ ՀՀ Կառավարության և պարետատան իրականացրած միջոցառումների արդյունավետությունը, ինչպես նաև արտակարգ դրության ընթացքում Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների սահմանափակումների արդյունավետությունն ու իրավաչափությունն ուսումնասիրելու նպատակով ստեղծվել է ԱԺ քննիչ հանձնաժողով։ Խորհրդարանը քննարկում է քննիչ հանձնաժողովի անդամների թիվը սահմանելու մասին որոշումը:

ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը հարցրեց՝ արդյոք հանձնաժողովը կքննարկի ընդդիմության հայտարարությունները, որոնք եղել են հակասական, իրարամերժ, ապակողմնորոշող, միտված են եղել մեկ օրվա լրահոսում երևալու և տարբեր անհարմարություններ կրող մարդկանց բարեհաճությունը վայելելու համար։

«Մասնավորապես, ընդդիմության կողմից ասվել է, որ պետք է փակել Իրանի և Իտալիայի սահմանը, հետո ասվել է, որ կարանտին անվանումը կխանգարի, որ սահմանները բացվեն։ Առաջարկվել է, որ խորհրդարանը չաշխատի, հետո բողոքել եք, որ խորհրդարանում դիմակ չպետք է կրեն պատգամավորները։ Ասվել է, որ անհրաժեշտ սահմանափակումները կարող են կիրառվել այլ իրավական ակտով, բայց դեմ եք քվերակել կարանտին սահմանելու որոշմանը։ Երկրում արտակարգ դրություն է սահմանված եղել, բայց եղել են բողոքի ակցիաներ, վարակվել են պատգամավորներ ու ոստիկաններ, մարդկանց ազատել են աշխատանքից, հետո կառավարությունից պահանջել փոխհատուցում վճարել։ Արդյոք հանձնաժողովը քննարկելո՞ւ է ընդդիմության վարքագիծը, արդյոք գնահատելո՞ւ է ընդդիմության վնասակար ազդեցությունը համավարակի հաղթահարման գործում»,- հարցրեց Լենա Նազարյանը։

Ի պատասխան Էդմոն Մարուքյանն ասաց, որ հարցի մեջ արդեն կան գնահատողական դատողություններ, նաև խեղաթյուրված տեղեկատվություն։

«Երբ ասվել է՝ Իրանի սահմանը փակեք, Իտալիայի չվերթները փակեք, դա հենց այն պահին պետք է արվեր, երբ Հայաստան էին գալիս վարակակիրներ, իսկ Հայաստանում դեռ չկային վարակակիրներ։ Երբ այսօր արդեն ասվում է՝ պետք է քայլեր ձեռնարկվեն, որ սահմանները բացվեն, արդեն այլ իրավիճակ է, հետևաբար, սահմանները պետք է բացվեն։ Ես չեմ հիշում ընդդիմադիր որևէ պատգամավորի, որն ասած լինի, որ խորհրդարանում չպետք է դնել դիմակներ։ Այլ ասվել է հակառակը՝ ԱԺ նախագահը չի կարող պատգամավորին հեռացնել նիստերի դահլիճից, եթե պատգամավորը դիմակ չի կրում։ Ինչպես տեսնում եք՝ այդ պատգամավորն այդ օրվանից չի գալիս նիստերին այդ պատճառով»,- ասաց Մարուքյանը։

ԼՀ խմբակցության ղեկավարը նշեց, որ «Իմ քայլը» խմբակցությունը հանձնաժողովում ունենալու է 7 անդամ և ցանկացած հարց, որ առաջարկեն, քննարկվելու է, եթե հարցը վերաբերում է կորոնավիրուսի տարածումը կանխելու, այդ վիրուսի դեմ պայքարի համաճարակի հետևանքների մեղման կամ վերացման ուղղությամբ ՀՀ կառավարության և պարետատան իրականացրած միջոցառումների արդյունավետությունը, ինչպես նաև արտակարգ դրության ժամանակահատվածում մարդու իրավունքների, հիմնարար ազատությունների սահմանափակումների արդյունավոտությանը և իրավաչափությանը:

«Ձեր ձեռքում է ինչ հարց կբերեք օրակարգ, կքննարկենք»,- նշեց Մարուքյանը։

Լենա Նազարյանն ասաց, որ ունի փաստեր այն մասին, որ ընդդիմությունն այնքան հակասական հայտարարություններ է արել այս ընթացքում, որ ավելի շատ վնասել է համաճարակի հաղթահարմանը, քան նպաստել։

«Երբ ասում եք՝ ընդդիմությունը, պետք է ասեք, թե ում նկատի ունեք։ ՀՀ-ում բացի «Իմ քայլը» դաշինքից բոլոր ուժերը հանդիսանում են ընդդիմություն։ Կխնդրեմ, որ հստակ անվանումներով տաք այդ տեղեկատվությունը, որ իմանանք՝ այդ ով է խանգարել համավարակի դեմ պայքարին»,- արձագանքեց Էդմոն Մարուքյանը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+