Գառնու տարածքում հողատարածքների ձեռքբերման օրինականությունը ստուգելու նպատակով Ազգային անվտանգության ծառայություն են հրավիրվել Վերահսկիչ պալատի նախկին ղեկավար Իշխան Զաքարյանը և գործին առնչվող այլ քաղաքացիներ։ Այս տեղեկությունը Armenia Today-ի հետ զրույցում հաստատեցին Ազգային անվտանգության ծառայության մամուլի կենտրոնից։
«Տվյալ հողատարծքների ձեռքբերման օրինականությունը ստուգելու նպատակով ԱԱԾ է հրավիրվել Իշխան Զաքարյանը և գործին առնչվող այլ անձինք։ Այլ մանրամասներ հայտնել չենք կարող։ Անհրաժեշտության դեպքում կտրամադրվի լրացուցիչ տեղեկություն»,- հայտնեցին ԱԱԾ-ից։
Ավելի վաղ մամուլում լուրեր էին շրջանառվում, որ ԱԱԾ են հրավիրվել նաև Իշխան Զաքարյանի որդին, եղբայրը և այլք։ Պատճառը եղել է Գառնու տարածքում Զաքարյանների հիմնած այգին:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







