Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 08:03

Լիդիանը շահագրգռում է բնակիչներին

Լիդիանը շահագրգռում է բնակիչներին

«Լիդիան Արմենիա» ընկերությունը, ամեն կերպ փորձելով շահագրգռել Ամուլսարի ազդակիր համայնքներին և ձեռք բերել նոր համակիրներ, շարունակում է պառակտում մտցնել բնակիչների միջև։

Նոր ուսումնական տարվա սկզբին «Լիդիան Արմենիան» Գնդեվազ, Գորայք, Սարավան, Ջերմուկ, Կեչուտ համայնքներում վերսկսում է կրթաթոշակների տրամադրման ծրագիրը:

Ընկերությունն իր ֆեյսբուքի էջում տեղեկացրել էր, որ փոխանցելու է այս համայնքներից հայաստանյան ցանկացած լիցենզավորված ԲՈՒՀ-ում ուսանող կամ ուսանել պատրաստվող 15 ուսանողի ուսման վարձը։

Կրթաթոշակը տրամադրվելու է  երկրաբանության, քիմիայի, հանքագործության, մետալուրգիայի և բնապահպանության ոլորտներում ստացիոնար և հեռակա կրթություն ստացող ուսանողներին։

Սա վերջին շրջանում միակ նորությունը չէ։

Չնայած  վերջերս Վայոց ձորի Գնդեվազ համայնքում  ստեղծված «Ամուլսարի հանք» նախաձեռնող խմումբը հերքում է «Լիդիանի» հետ կապը, բայց պնդում են, որ հանքը պետք է շահագործվի։ Armenia Today-ի հետ զրույցում նախաձեռնող խմբի անդամ, մասնագիտությամբ լեզվաբան Աննա Ներսիսյանը կարծիք հայտնեց, որ Ամուլսարի չշահագործման վերաբերյալ որևէ օրինական հիմք չկա։

Հիշեցնենք, որ օրերս նաև «Լիդիան Արմենիայի» պահնանորդական խմբի և Ամուլսարի պահապանների միջև միջադեպ գրանցվեց։

Ամուլսարի պահապանները տեսանյութ հրապարակեցին և հայտարարեցին, որ «Լիդիանի» պահնորդական ծառայությունը դաժան ծեծի է ենթարկել Ամուլսարի 3 պահապանների։

Իր հերթին «Լիդիան Արմենիան» տեսանյութ հրապարակեց՝ մեղադրելով Ամուլսարի պահապաններին՝ հայտարարելով, որ Ամուլսարի ճանապարհները փակող հանցավոր խմբավորումը՝ մոտ 10 հոգով, հավանաբար, ոչ սթափ վիճակում ներխուժել է Ամուլսարի տարածք` հայհոյելով և քարերով հարձակում գործելով «Լիդիանի» պահնորդական ծառայության վրա։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+