Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+7°
  • Կապան+7°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 09:56

ՍԴ-ում իմ թեկնածության առաջադրումը խախտում չէ․ Վաղարշյան

ՍԴ-ում իմ թեկնածության առաջադրումը խախտում չէ․ Վաղարշյան

ՍԴ-ում իմ թեկնածության առաջադրումը խախտում չէ, քանի որ կրկնակի չէ։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 14-ին, հայտարարել է ՀՀ նախագահի կողմից առաջադրված ՍԴ անդամի թեկնածու Արթուր Վաղարշյանը։

Նրա խոսքով՝ չնայած այն հանգամանքին, որ նախորդ տարի խորհրդարանը քննարկել է նրա թեկնածությունը, իրավական տեսանկյունից չի կարելի կրկնակի համարել այդ առաջադրումը: «Նախորդ ընթացակարգը, նախորդ գործընթացը որևէ կապ չունի սրա հետ: Այն մի քանի փուլով տևեց, անցավ, գնաց: Ես հիմա չեմ հավակնում այն տեղին, ես հիմա հավակնում եմ նոր ընթացակարգով նոր ազատված տեղին: Հետևաբար, ես չեմ համարվում թեկնածու, որն այս տեղի համար արդեն մեկ անգամ տապալվել է և հիմա նորից երկրորդ անգամ է առաջադրվել», — հայտարարել է նա։ Վաղարշյանը հավելել է, որ, հաշվի առնելով նշված հանգամանքները, բոլոր պահանջները ֆորմալ տեսանկյունից պահպանվել են։ Նա ընդգծել է, որ հակառակ դեպքում ոչ մի կերպ չէր համաձայնի մասնակցել այդ գործընթացին։

Անդրադառնալով ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունների կողմից հնչեցված դժգոհությանը, թե թեկնածուներից ոչ ոք իրենց հետ հանդիպելու համար չի դիմել, Վաղարշյանը վստահեցրեց, որ ԱԺ խմբակցությունների հետ հանդիպելու նախաձեռնությամբ հանդես չի եկել միայն այն պատճառով, որ տեղյակ չի եղել, թե ինքը պետք է դիմի:

«Իմ մտքով չէր անցել, որ ես պետք է նախաձեռնեմ հանդիպումը: Եթե ես իմանայի, որ իսկապես այդպիսին է կարգը, համոզված եղեք, որ ես ինքս կնախաձեռնեի: Շատ կուզենայի շատ հարցեր ճշտել այդ հանդիպումների ընթացքում»,-ասաց Վաղարշյանը:

Նշենք, որ այսօր խորհրդարանում քննարկվում է ՍԴ երեք անդամի ընտրության հարցը։ Ազգային ժողովը հունիսի 22-ին երկրորդ ընթերցմամբ ընդունեց ՀՀ Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու մասին՝ իմքայլականների ներկայացրած նախագիծը: Օրինագիծն առաջարկում է դադարեցնել ՍԴ այն անդամների լիազորությունը, որոնք պաշտոնավարում են 12 տարուց ավելի։ Իսկ ավելի պակաս պաշտոնավարածները կպաշտոնավարեն մինչև 12 տարին լրանալը: Այսպիսով, բոլոր դատավորների կարգավիճակը կհավասարեցվի: Այս օրինագծի` ուժի մտնելու պահից ՍԴ նախագահի պաշտոնավարումը կդադարեցվի: ՍԴ նախագահի ընտրությունը՝ վեց տարի ժամկետով, տեղի կունենա, երբ օրինագծի ընդունումից հետո թափուր դատավորների տեղերը կհամալրվեն։ ՍԴ երեք դատավորների թափուր տեղի համար իրենց թեկնածուներին առաջադրել են կառավարությունը, ՀՀ նախագահը և Դատավորների ընդհանուր ժողովը: ՀՀ կառավարության թեկնածուն է Էդգար Շաթիրյանը, ՀՀ նախագահինը՝ Արթուր Վաղարշյանը, Դատավորների ընդհանուր ժողովինը՝ Երվանդ Խունդկարյանը:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+