Մետրոյի նոր կայարանի կառուցման համար քաղաքապետարանը փորձել է ներգրավել մասնավորի՝ թեթևացնելու համար պետության բեռը։ Այս մասին facebook-ի իր էջում տեղադրած տեսանյութում հայտնել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը։
«Այն պայմանները, որոնք առաջարկել են տարբեր մասնավոր ընկերություններ, կառավարության և իմ գնահատմամբ բարենպաստ չեն թե՛ քաղաքի, թե՛ պետության համար։ Մենք եկել ենք այն հայտարարին, որ կայարանը կկառուցվի պետական միջոցներով։ Խոսքը մոտ 35 միլիոն դոլարի մասին է»,- ասել է Հայկ Մարությանը՝ նշելով, որ այս պահին մշակվում է մրցույթի նախագիծը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







