Մեկնարկեց ՀՀ ԱԺ յոթերորդ գումարման հինգերորդ նստաշրջանի հերթական նիստը։ Նիստի մեկնարկին ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը տեղեկացրեց, որ օրակարգում ներառված են պարտադիր քննարկման ենթակա 32 հարց, երկրորդ բաժնում գլխադասային հանձնաժողովների դրական եզրակացությունը ստացած 25 հարցեր են։
«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 39-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի համաձայն` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2020 թվականի սեպտեմբերի 14-ին գումարվող նիստի օրակարգում ընդգրկված են պարտադիր քննարկման ենթակա հետևյալ հարցերը.
- Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին
- «Փաստաբանության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին
- «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին
- «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին
- «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին
- Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին
- Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին
- «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին
- «Սնանկության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին
(երկրորդ ընթերցում), - «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին
- Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում լրացում կատարելու մասին
- Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին
- «Առևտրային արբիտրաժի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին
- Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին
- «Բանկերի և բանկային գործունեության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին
- «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին և այլն։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






