Սփյուռքի հարցերով հանձնակատար Զարեհ Սինանյանն, անդրադառնալով արտասահմանից հրավիրված մասնագետների շուրջ ծագած քննադատություններին, նշել է, որ Հայաստանում փորձագետների, մասնագետների պակաս կա։
«Հայաստանում կան շատ լավ մասնագետներ, բոլոր նախարարություններում կան շատ լավ մասնագետներ, բայց բոլորի համար պարզից էլ պարզ է, որ երկրում կադրերի լուրջ խնդիր կա։ Եթե այդքան լավ մասնագետներ կան, ապա ինչո՞ւ է ամեն ինչ այդքան վատ»,-«Առաջին» լրատվականի եթերում նշել է նա։
Ըստ Սինանյանի՝ այս ծրագիրը շատ կարևոր խնդիր է լուծում։ «Այստեղ նաև աշխատաոճային խնդիր կա, որը կարող ենք երկու ձևով լուծել՝ մի դեպքում կրթության միջոցով, այսինքն՝ հայաստանյան բուհերը աշխարհում պետք է լինեն ոչ թե 1800-րդ տեղում, այլ դառնան լավ բուհեր, որոնք այսօրվա պահանջներին համապատասխան կադրեր են պատրաստում, բայց դրան կարող ենք հասնել հաջորդ տասնամյակներում։ Երկրորդ ձևն՝ ավելի կարճ ժամկետով այդ նոր աշխատելաոճը, նոր մտածելակերպը բերել դնել քաղաքական կառավարման ապարատի մեջ»,- նշել է Սինանյանը։
Ինչ վերաբերում է այդ ծրագրի շուրջ առաջացած քննադատությանը՝ Սինանյանը նշել է, որ Հայաստանում առկա ոչ մի լավ մասնագետ մտավախություն չունի։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






