Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+7°
  • Կապան+7°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 09:35

Պատրաստ եմ հրապարակավ խնդրել, որ պարոն Ջուլֆալակյանն իր որոշումից հետ կանգնի․ Սոֆյա Հովսեփյան

Պատրաստ եմ հրապարակավ խնդրել, որ պարոն Ջուլֆալակյանն իր որոշումից հետ կանգնի․ Սոֆյա Հովսեփյան

Պատրաստ եմ հրապարակավ խնդրել, որ պարոն Ջուլֆալակյանն իր որոշումից հետ կանգնի: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 10-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը:

«Եթե իմ խնդրանքն անցնի, նա իմ խնդրանքին տուրք տա ու վերադառնա, ես կդառնամ ամենաուրախ պատգամավորներից մեկը: Ես պատրաստ եմ հրապարակավ էլ խնդրել, որպեսզի իր որոշումից ետ կանգնի, ետ գա ու իր կարևոր դերն ունենա այն ամուր թիմում, որը մենք ունենք կրթության հանձնաժողովում»,- ասաց Հովսեփյանը։

Հարցին՝ արդյոք մանդատից հրաժարված Արսեն Ջուլֆալակյանը շարունակելու է համագործակցությունը քաղաքական թիմի հետ, «Իմ քայլի» պատգամավորն արձագանքեց, որ այդ հարցին չի կարող պատասխանել.

«Իմ կարծիքով՝ իր գրածն այն էր, որ գործընկերային հարաբերություններ միշտ կլինեն, ինքը պատրաստ կլինի աջակցել ցանկացած հարցում»։

Հովսեփյանն ընդգծեց, որ անհրաժեշտություն է տեսնում, որպեսզի ԱԺ գլխադասային հանձնաժողովն Արսեն Ջուլֆալակյանին ու ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին կանչի ու հասկանա, թե որն է եղել խնդիրը:

Հիշեցնենք՝ սեպտեմբերի 9-ին, «Իմ Քայլը» խմբակցության պատգամավոր, ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանը հայտնել էր, որ վայր է դնում պատգամավորական մանդատը ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հետ սկզբունքային անհամաձայնությունների պատճառով: Եթե պատգամավորական մանդատը վայրը դնելու դիմումը Ջուլֆալակյանը հետ չվերցնի, խորհրդարանում նրան կփոխարինի Նարեկ Ղահրամանյանը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+