Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում ցավում են Ազգային ժողովի «Իմ քայլից» պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանի՝ պատգամավորական մանդատը վայր դնելու որոշման համար։ Այս մասին Armenia Today-ի հետ զրույցում ասաց նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետի տեղակալ Օֆելյա Կամավոսյանը։
Կամավոսյանը չմեկնաբանեց Ջուլֆալակյանի այն դիտակրկումը, որ պատգամավորական մանդատը վայր է դնում նախարար Արայիկ Հարությունյանի հետ սկզբունքային անհամաձայնությունների պատճառով։
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 9-ին, «Իմ Քայլը» խմբակցության պատգամավոր, ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանը հայտնել էր, որ վայր է դնում պատգամավորական մանդատը ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հետ սկզբունքային անհամաձայնությունների պատճառով:
Եթե պատգամավորական մանդատը վայրը դնելու դիմումը Ջուլֆալակյանը հետ չվերցնի, խորհրդարանում նրան կփոխարինի Նարեկ Ղահրամանյանը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







