Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +6°
  • Երևան+6°
  • Գյումրի+1°
  • Վանաձոր+5°
  • Կապան+7°
  • Սևան−1°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 13:06

ՌԴ մեկնել ցանկացող քաղաքացիները բողոքի ակցիա են իրականացնում

Այսօր Կառավարության դիմաց ՌԴ մեկնել ցանկացող քաղաքացիները բողոքի ակցիա են իրականացնում՝ պահանջելով բացել սահմանները։

Armenia Today-ի թղթակիցը բողոքի ակցիայի տեղում է և հայտնում է, որ ցուցարարները պահանջում են վարչապետի հետ հանդիպում, որպեսզի նա ներկայացնի, թե ինչ փուլում են այս պահին ՌԴ-ի հետ բանակցությունները։

«Փետրվարի 6-ից ես՝ Հայաստանում, երեխաներս՝ Ռուսաստանում։ Շատ եմ խնդրում, պահանջում կառավարությունից կազմակերպել մեր հետդարձը։ Մեր ուզածը սահմանը բացելն է, որպեսզի մենք մեր միջոցներով հասնենք մեր ընտանիքներին»,- Armenia Today-ը թղթակցի հետ զրույցում ասել է ակցիայի մասնակիցը՝ նշելով, որ չեն կորցնում իրենց հավատը։

Հավաքվածները շարունակում են պահանջել ՀՀ կառավարությունից, որպեսզի հայկական կողմը բանակցի Ռուսաստանի համապատասխան մարմինների հետ սահմանների բացման հարցում: Ռուսաստանի Դաշնությունում աշխատանք ունեցող, սակայն Հայաստանի քաղաքացի հանդիսացող մարդիկ նշում են, որ այսպես շարունակվել չի կարող, իրենք լրջագույն խնդիրների են բախվել, իսկ այդ խնդիրները, լուծվելու փոխարեն, ավելի են խորանում:

Նշենք նաև, որ այսօր ընթացող կառավարության նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ ուղևորափոխադրումների վերականգնումն ու սահմանների բացումը տեղի կունենա սեպտեմբերի կեսից, և մի քանի օրից մեկ-երկու տասնյակ ավիաընկերություններ արդեն կվերականգնեն կանոնավոր չվերթները դեպի Հայաստան։

Լուսանկարը՝ Armenia Today-ի։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+