Մեկնարկել են Գեղակերտ համայնքի խմելու ջրամատակարարման ցանցի հիմնանորոգման աշխատանքները. շուրջ 500 տնտեսություն շուտով կապահովվի որակյալ ջրամատակարարմամբ: Այս մասին տեղեկացնում են Արմավիրի մարզպետարանից։
Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 23 մլն 396.458 հազ. դրամ, որից ՀՀ պետական բյուջեից տրամադրվող սուբվենցիայի չափաբաժինը կազմում է 55%` 12 մլն 868.052 հազ. դրամ, իսկ համայնքի մասնակցությունը 45%` 10 մլն 528.406 հազ. դրամ:
Նազրվանի ջրաղբյուրից մատակարարվող խմելաջրի համակարգը կառուցվել է 1950-ական թվականներին: Մեկնարկած աշխատանքների շրջանակում 5000 գծմ երկարությամբ քայքայված ջրատար խողովակները կփոխարինվեն նորերով:
Խմելաջրի ցանցի հիմնանորոգմամբ կկրճատվեն վթարների հետևանքով կատարվող ընթացիկ նորոգման ծախսերը, էլեկտրաէներգիայի գերածախսը և վնասված խողովակներից ջրի արտահոսքը:
Աշխատանքների իրականացման նպատակով ստեղծվել է 5 ժամանակավոր աշխատատեղ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







