Վստահաբար կարող եմ ասել, որ ապրիլյան քննիչ հանձնաժողովի աշխատանքը ինչ-որ տեղ սկսեց բանակին օգտակար լինել այն առումով, որ բանակի կառավարման օղակները սկսեցին այլ ձևով նայել իրենց վրա դրվող պարտականություններին։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 9-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։
«Վստահաբար կարող ենք ասել, որ հուլիսին մեր զինված ուժերի կառավարման համակարգը ոչ մի վայրկյան բացթողում չի ունեցել որոշումների կայացման ու ժամանակային առումով, որը բերեց նրան, որ հակառակորդի էլիտար ստորաբաժանումը երկու փորձ կատարեց երեք շատ կարևոր դիրքերի ուղղությամբ, սակայն զոհեր տալով՝ հետ շպրտվեց»,- ասաց Քոչարյանը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






