Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետևանքով Երևանում բնակություն հաստատած լիբանանահայերը և նրանց հիմնադրած ձեռնարկությունները կազատվեն բոլոր տեղական տուրքերից և վճարներից։ Այս մասին որոշումն ընդունվել է Երևանի ավագանու 5-րդ նստաշրջանի 1-ին նիստում։
Որոշման մեջ, մասնավորապես, ասվում է․
«Օգոստոսի 4-ին Երևանի քույր քաղաք Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետևանքով Լիբանանից մշտական բնակության նպատակով Երևան ժամանած լիբանանահայերի և բացառապես նրանց հիմնադրմամբ ու մասնակցությամբ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի համար 2020թ. բոլոր տեղական տուրքերի և վճարների նկատմամբ ավագանու որոշմամբ սահմանվեց արտոնություն՝ զրոյական դրույքաչափի կիրառմամբ»:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







