Ազգերի լիգայի երկրորդ տուրում Հայաստանի հավաքականը սեփական հարկի տակ ընդունեց Էստոնիայի ընտրանուն և առավելության հասավ 2։0 հաշվով։
Armsport.am-ի փոխանցմամբ՝ Հայաստանի հավաքականի կազմում գոլի հեղինակ դարձան Ալեքսանդր Կարապետյանն ու Վբեյմար Անգուլոն։
Նշենք, որ սա Հայաստանի ազգային հավաքականի առաջին հաղթանակն է՝ իսպանացի մարզիչ Խոակին Կապառոսի գլխավորությամբ:
Երկրորդ տուրից հետո Հայաստանը 3 միավորով երրորդ հորիզոնականն է զբաղեցնում C լիգայի 2-րդ խմբում: 4-ական միավորով Առաջին և երկրորդ տեղերն են կիսում Հյուսիսային Մակեդոնիայի և Վրաստանի հավաքականները, որոնց հանդիպումն այսօր Թբիլիսիում ավարտվեց ոչ-ոքի՝ 1:1 հաշվով: Մրցաշարային աղյուսակը եզրափակում է Էստոնիայի թիմը, որն առայժմ ոչ մի միավոր չի վաստակել:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







