Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +8°
  • Երևան+8°
  • Գյումրի+3°
  • Վանաձոր+6°
  • Կապան+9°
  • Սևան+1°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 15:09

Առանձին դեպքերում տեսնում եմ դատական նիստերը ձգձգելու միտումներ․ Բադասյանը՝ Մարտի 1-ի գործի մասին

Ես ամբողջությամբ ծանոթ չեմ Մարտի 1-ի զոհերի հարազատների տարածած հայտարարությանը և իրենց պատճառաբանություններին, բայց կարծում եմ, որ մեր երկրում իրականացվող դատաիրավական բարեփոխումների ամբողջական ընթացքը ճիշտ չէ կապել կոնկրետ գործի հետ: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 8-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը՝ անդրադառնալով Մարտի 1-ի զոհերի իրավահաջորդների հայտարարությանը։
Կոնկրետ գործի մասով Բադասյանը որևէ մեկնաբանություն չարեց:

«Ես ինքս առանձին դեպքերում տեսնում եմ դատական նիստերը ձգձգելու միտումներ: Ինքս տեսնում եմ որոշակի երևույթներ արդարադատությունից խուսափելու, չգիտեմ, այս գործը չի ուզում քննել ինչ-որ դատավոր, կամ ինչ-որ դատավոր ինքնաբացարկ է հայտնում այն պարագայում, երբ դրա համար հիմքեր չկան, կամ չի հայտնում ինքնաբացարկ․․․ Այս բոլոր խնդիրները կուտակված են տարիներ շարունակ: Չի կարելի ինքնանպատակ ինքնաբացարկ հայտնել կամ չհայտնել: Դա հստակ կանոնակարգված է, թե որ դեպքերում են հայտնում: Դատավորը կամ պարտավոր է ինքնաբացարկ հայտնել կամ չհայտնել»,- ասաց նախարարը։

Բադասյանն ընդգծեց, որ դատական համակարգն առանձին համակարգ է, որտեղ արդարադատության նախարարն այնքան անելիք ունի, որքան ասենք ֆինանսների նախարարը:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+