Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+7°
  • Կապան+7°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 10:29

Գլխավոր լուրերը՝ սեպտեմբերի 8-ի առավոտյան

Գլխավոր լուրերը՝ սեպտեմբերի 8-ի առավոտյան

Armenia Today-ն առանձնացրել է առավել ուշագրավ լուրերը․

▪ Հայաստանը դարձել է 47-րդ պետությունը, որն ավարտել է Եվրոպայի խորհրդի՝ Սեռական շահագործումից և սեռական բռնությունից երեխաների պաշտպանության մասին կոնվենցիայի վավերացումը։ Կոնվենցիան ուժի մեջ կմտնի 2021 թվականի հունվարի 1-ից՝ https://bit.ly/35gZmrm։

▪ Ցեղասպանության ուղղակի և հրապարակային հրահրումը քրեականացնող օրինագիծը դրական եզրակացություն ստացավ։ Սահմանված պատիժը՝ 8-10 տարվա  ազատազրկում՝ https://bit.ly/2FgCSvk։

▪ ԱԺ հանձնաժողովը հավանություն տվեց ՀՀ և ԵՄ երկրների միջև ռեադմիսիայի կիրարկման արձանագրություններին։ Այս պահին արձանագրություններ են վավերացվել երեք երկրների՝ Ֆրանսիայի, Էստոնիայի, Չեխիայի հետ՝  https://bit.ly/2GIy2bj։

▪ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի կարծիքով՝ Տուգանքի մեծ չափը կզսպի վիրավորանք և զրպարտություն տարածողներին՝ https://bit.ly/2Fk1tzp։

▪ Ամուլսարի պահապաններն ու պահնորդները միմյանց են մեղադրում։ Ակտիվիստ Շիրակ Բունիաթյանը Armenia Today-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ պահապաններից մեկը վնասվածքներ է ստացել, պարզ չէ՝ արդյոք մյուս ակտիվիստներն էլ վնասվածքներ ունեն՝ https://bit.ly/2ZcDTfa։

▪ Դատարանը չեղարկել է Արսեն Բաբայանի խափանման միջոցը։ Դատարանն ավելի վաղ բավարարել էր նաև Բաբլոյանի պաշտպանության միջնորդությունը ՝ նրան թույլ տալով մեկնել արտերկիր՝ https://bit.ly/2Gvjqf1։

▪ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 44845-ի։ Սեպտեմբերի 7-ին Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 62 նոր դեպք՝ https://bit.ly/3m0WDYU։

▪ Հայաստանից Ուկրաինա ժամանողները այլևս չեն ինքնամեկուսացվի կամ թեստավորվի։ Ուկրաինայի առողջապահության նախարարությունն առաջին անգամ Հայաստանը դասել է, այսպես կոչված, «կանաչ» երկրների ցանկ՝ https://bit.ly/2DJjOpq։

▪ Հայաստանում տեղակայված ռուսական ռազմակայանը ոչ միայն տարածաշրջանային և հանրապետական անվտանգության համակարգի անբաժանելի բաղադրիչն է, այլև նրա հասարակական կյանքի կարևոր տարրը: Այս մասին ասված է ՌԴ դեսպանատան մամուլի ծառայության կողմից՝ ի պատասխան Armenia Today-ի հարցմանը՝ https://bit.ly/2ZeeLVy։

▪Ռուսական 102-րդ ռազմաբազայի սպառազինությունը կարդիականացվի. զինծառայողների թիվը չի փոփոխվի։ Այս մասին ասված է ՌԴ դեսպանատան մամուլի ծառայության կողմից Armenia Today-ի հարցմանն ի պատասխան՝ https://bit.ly/2ZbRrHV:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+