Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ ուղեկցությամբ այցելել է Տավուշի մարզի Մովսես համայնք, եղել համայնքի Սուրբ Աստվածածին եկեղեցում։
«Մովսես համայնքի Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում տեղի բնակիչների հետ զրույցի ժամանակ խոսեցինք գյուղում ընթացող ճանապարհաշինարարական աշխատանքների մասին: 300 տարվա պատմություն ունեցող գյուղն առաջին անգամ է, որ ունի ասֆալտապատ ճանապարհ, և սա միայն հարկեր վճարող, պատասխանատու քաղաքացիների շնորհիվ է»,- նշել է վարչապետը։
Նիկոլ Փաշինյանը քաղաքացիների հետ զրույցում ընդգծել է, որ իրենց նպատակն է Երևանի Աբովյան փողոցից ու Հանրապետության Հրապարակից մինչև Մովսես ունենալ նույն որակի ճանապարհներ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







