Երևանի ընդհանուր իրավասության դատարանը մերժել է Հայաստանի ազգային հավաքականի կազմի ֆուտբոլիստ Գոռ Մալաքյանին կալանավորելու մասին քննիչի միջնորդությունը։ Այս մասին հաղորդում է Tert.am-ը՝ տեղեկանալով Մալաքյան եղբայրների փաստաբան Գոռ Միքայելյանից:
Փաստաբանը նշել է, որ դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել Գոռ Մալաքյանին ձերբակալելու մասին որոշումը՝ բավարարելով պաշտպանի բողոքը։
Ավելի վաղ՝ սեպտեմբերի 3-ին, մեկ ամսով կալանավորվել էր Մալաքյան եղբայրներից ավագը՝ Էդգար Մալաքյանը։
Հիշեցնենք, որ եղբայրներին մեղադրանք է առաջադրվել ոստիկանության աշխատակիցների նկատմամբ բռնություն գործադրելու և խուլիգանություն կատարելու համար։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







