Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +5°
  • Երևան+5°
  • Գյումրի+1°
  • Վանաձոր+11°
  • Կապան+12°
  • Սևան+6°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 12:46

Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց ՌԴ մեկնել ցանկացող ՀՀ քաղաքացիներին

Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց ՌԴ մեկնել ցանկացող ՀՀ քաղաքացիներին

Ռուսաստանի Դաշնություն մեկնելու պահանջով ՀՀ կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիները քայլերթով գնացին արտգործնախարարության շենքի մոտ՝ բողոքի ակցիան շարունակելու, որտեղ նրանց հանդիպեց ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը։

Նախարարը նշեց, որ այս պահին էլ ՌԴ գործընկերների հետ բանակցություններն ու քննարկումները շարունակվում են, սակայն չի կարող ասել, թե երբ կբացվեն սահմանները։

Մնացականյանը նշեց, որ բազմաթիվ օրինակներ կան, բազմաթիվ իրավիճակներ են եղել, երբ ՌԴ քաղաքացի հանդիսացողներն ասել են՝ ուզում ենք գնալ, սակայն վրացական կողմը նշում է, որ ցամաքային ճանապարհը փակ է, և մեքենաներով չեն կարող անցնել։

ԱԳ նախարարը նշեց, որ ՌԴ սահմանած կանոններով Հայաստանի քաղաքացիները չեն կարող մուտք գործել, սակայն կան որոշ բացառություններ և ՀՀ-ն չի կարող ՌԴ ներքին կանոնները փոփոխել։

Քաղաքացու հարցին՝ ինչ քննարկումներ են տեղի ունենում ՌԴ-ի հետ, Մնացականյանն պատասխանեց.

«Ոչ միայն Ռուսաստանի ուղղությամբ, այլ ընդհանրապես, վաղը կարող է ձեր նման մի ուրիշ խումբ գալ ու ասի՝ թողեք գնանք Եվրոպա։ Հիշեցնեմ, որ գոյություն ունի համաշխարհային համավարակ։ Դեռևս իրավիճակն այնպիսին չէ, որ կանոնը փոխվի։ Մենք մեր որոշումներն ընդունում ենք ըստ մեր երկրի պահանջներին, որովհետև մեր առաջին թիրախը մեր երկրում այս համավարակը նվազեցնելն ու դեմն առնելն է»։

Մնացականյանը շեշտեց, որ չի կարող իրենց խոստում տալ, թե շուտով բացվելու է սահմանը, քանի որ դեռևս որևէ հստակ պայմանավորվածություն չկա։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  4. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  5. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
  6. Ավինյանը պատրաստվում է ազատել քաղաքապետարանի մի շարք վարչությունների պետերի․ ԶԼՄՆոյեմբերի 28
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+