ՀՀ Կառավարությունն այսօր՝ սեպտեմբերի 3-ին տեղի ունեցած նիստում որոշեց ՀՀ ոստիկանությանը ֆինանսական միջոցներ հատկացնել՝ պարեկային ծառայությանը համար 150 պարեկային նշանակության տրանսպորտային միջոց ձեռք բերելու նպատակով։
Դետևս միայն Երևան քաղաքում պարեկային ծառայության գործունեության իրականացման համար թվով 150 տրանսպորտային միջոցի ձեռքբերման նպատակով, պայմանավորված այն հանգամանքով, որ ոստիկանության ընթացիկ տարվա բյուջեով միջոցներ նախատեսված չեն։
Նշվում է, որ գնահատող հանձնաժողովի գնահատման արդյունքերով օգոստոսի 14-ի թիվ 4 արձանագրության համաձայն նշված ծածկագրով գնման ընթացակարգի ընտրված մասնակից է ճանաչվել «Չեխ ավտո» ՍՊԸ-ն, որը վերը նշված քանակի համար ներկայացրել է 1 մլրդ 932 մլն 750 հազար դրամ գնային առաջարկ (միավորի արժեքը՝ 12 մլն 885 հազար դրամ գնով)։
Պայմանավորված մատակարարման ժամկետների սղությամբ 10 միավոր մատակարարվելու է մինչև նոյեմբերի 1-ը իսկ 140-ը՝ մինչև դեկտեմբերի 20-ը ։
Մեքենաները կահավորված են լինելու ամենավերջին տեխնիկական հագեցվածությամբ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






