«Արսենալը» երկկողմանի համաձայնությամբ խզել է պայմանագիրը կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հետ, հաղորդում է լոնդոնյան ակումբի պաշտոնական կայքը:
https://www.facebook.com/HenrikhMkh/photos/a.162645760462802/3354224567971556/?type=3
Ֆուտբոլիստը մշտական հիմունքներով պայմանագիր է կնքել իտալական «Ռոմայի» հետ։ Նախորդ ամռանը Մխիթարյանը «Արսենալից» վարձավճարով տեղափոխվեց «Ռոմա»։ 2019/20 մրցաշրջանում կիսապաշտպանը մասնակցել է Իտալիայի առաջնության 22 հանդիպման, խփել է 9 գոլ, կատարել է 5 գոլային փոխանցում:
Thank you, @HenrikhMkh
And good luck with @ASRomaEN ?
— Arsenal (@Arsenal) August 31, 2020
31-ամյա կիսապաշտպանը «Արսենալի» խաղացող է դարձել 2018 թվականին «Մանչեսթեր Յունայթեդից» Ալեքսիս Սանչեսի հետ փոխանակումից հետո: Լոնդոնի «Արսենալի» կազմում նա մասնակցել է 39 հանդիպման և խփել 8 գնդակ։ Մինչ այդ Մխիթարյանը հանդես էր գալիս Դորտմունդի «Բորուսիայում», Դոնեցկի «Շախտյորում» և «Մետալուրգում», Երևանի «Փյունիկում»:
Կիսապաշտպանը Հայաստանի քառակի չեմպիոն է և Ուկրաինայի եռակի չեմպիոն։ «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում Մխիթարյանը նվաճել է Անգլիական լիգայի գավաթը, Անգլիայի սուպերգավաթը և Եվրոպայի Լիգան: Ֆուտբոլիստը Հայաստանի հավաքականի ավագն է և լավագույն ռմբարկուն։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







