Ընթանում են բանակցություններ ՍՈւ-30ՍՄ կործանիչների նոր խմբաքանակ ձեռք բերելու ուղղությամբ: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտարարել է պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։
«Կնքվել է նաև 4 ՍՈՒ-25 –երի արդիականացման ծրագիր, որը տարիներ շարունակ մեզ չի հաջողվել իրականացնել, սակայն հիմա իրականություն դարձավ»,-տեղեկացրեց նախարար։
Դավիթ Տոնոյանը հայտնել է, որ կործանիչների արդիականցումը ՌԴ-ում է իրականացվելու:
«Ինձ ոգեշնչել է նաև հայ-ռուսական մասնավոր կազմակերպությունների ստեղծումը ռազմարդյունաբերության ոլորտում»,- նշել է նախարարը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







