Ադրբեջանը բավարարված չէ Հայաստան ռազմական բեռներ մատակարարելու վերաբերյալ ռուսական կողմի բացատրություններով։ Trend-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել Է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը:
«Ռուսական կողմի բացատրություններն այնքան էլ ձեռնտու չեն մեզ համար։ Ադրբեջանն ակնկալում է հստակություն մտցնել հարցում, թե ինչ հիմքերով է շարունակվում Հայաստանի ինտենսիվ սպառազինումը», — ասել է Հաջիևը։
Նա նաև նշել է, որ Բաքվին ձեռնտու չէ այն պատասխանը, որ ինքնաթիռներով շինանյութեր են տեղափոխվում: Հաջիևի խոսքով՝ դրանք կարող են մատակարարվել նաև այլ միջոցներով։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







