Հայաստանում փոփոխություններ են արվել դիմակ կրելու պահանջներում : Այս մասին համապատասխան որոշում է ստորագրել պարետ, փոխվարչապես Տիգրան Ավինյանը:
Նոր որոշմամբ՝ դիմակների կրումը պարտադիր չէ Հանրապետության նախագահի, Ամենայն հայոց կաթողիկոսի, վարչապետի, Ազգային ժողովի նախագահի, Սահմանադրական դատարանի նախագահի, Բարձրագույն դատական խորհրդի նախագահի գլխավորությամբ անցկացվող արարողակարգային միջոցառումների ժամանակ ելույթ և ուղերձ ունեցողների և միջոցառման անմիջական մասնակիցների համար՝ բացառությամբ հանդիսականների, հյուրերի, լրագրողների և սպասարկող անձնակազմի։
Հիշեցնենք, որ Հայաստանում արտակարգ դրության ռեժիմը գործում է մարտի 16-ից, որի շրջանակներում մայիսի վերջից ի վեր մտցվել է «դիմակի» ռեժիմ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







