Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+6°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 08:39

Այն մարդիկ, որոնք ներգրավված են փողոցային պայքարին, նրանց շահերին շատ մեծ վնաս է հասցվել․ ԿԳՄՍ նախարար

Այն մարդիկ, որոնք ներգրավված են փողոցային պայքարին, նրանց շահերին շատ մեծ վնաս է հասցվել․ ԿԳՄՍ նախարար

Իմ հրաժարականի հարցը չի քննարկվում․ ըմբռնումով եմ վերաբերում իմ հրաժարականը պահաջողների պահանջներին ու գործողություններին: Այս մասին, այսօր՝ օգոստոսի 28-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը։

Հարցին, թե տեսնո՞ւմ է թերություններ, որ կարող է իր հրաժարականը պահանջելու պատճառ լիներ, նա պատասխանեց.

«Երբ 2018 թվականին քննարկում էր գնում այն մասին, թե ինչ բարեփոխումներ են տեղի ունենալու մեր ոլորտում, ես առիթ եմ ունեցել ասելու, որ ոլորտում շատ ցավոտ և ծանր բարեփոխումներ են լինելու, որովհետև ակնհայտ էր բոլորիս համար, որ կրթական, այդ թվում մշակույթի և սպորտի ոլորտում այն համակարգերը, որոնք գործում են, մեծ դժգոհությունների տեղիք են տալիս և այդտեղ պետք է բարեփոխումներ տեղի ունենան: Ասել եմ, որ այդ բարեփոխումները վերաբերելու են շատ մեծ թվով շահառուների խմբի, և բնականաբար, լինելու են դժգոհություններ:

Այն խումբը, որ հիմա դժգոհում է, դժգոհում է շատ կոնկրետ պատճառներով, որոնց մասին իրենց կհարցնեք: Իրենք բովանդակությունից, ըստ էության, մասնավորապես, հանրակրթական չափորոշիչի և ծրագրային չափորոշիչներից գաղափար չունեն կամ ակնհայտ կեղծում են: Եթե ակնհայտ պնդում են, որ նախնական զինվորական պատրաստություն առարկան դուրս է գալիս, նրանք ստում են, երբ ասում են, որ սեպտեմբերից սեռական դաստիարակություն առարկա է մտնում ծրագրերի մեջ, նրանք ստում են, երբ ասում են, որ բոլոր չափորոշիչներում սեռական դաստիարակության բաղադրիչ է մտած, նրանք ստում են: Երբ ասում են՝ հայկական լեռնաշարահի փոխարեն գրված է Անատոլիա, նրանք ստում են»,- ասաց նախարարը:

Հարությունյանը նշեց, որ այն մարդիկ, որոնք ներգրավված են այս փողոցային պայքարին, շատ կոնկրետ նրանց շահերին շատ մեծ վնաս է հասցվել, որովհետև նրանց գործունեությունը ոլորտում եղել է արատավոր, և բնականաբար, պետք է այս աղմուկը բարձրացնեն:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+