Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 07:34

Գլխավոր լուրերը օգոստոսի 27-ի առավոտյան

Գլխավոր լուրերը օգոստոսի 27-ի առավոտյան
  • Օգոստոսի 26-ին ժամը 07:18-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ռայնիսի փողոցի թիվ 3 հասցեում գազի արտահոսքից տեղի է ունեցել պայթյուն, շենքը մասնակի փլուզվել է՝ https://bit.ly/2YCX954
  • Անմիջապես դեպքի վայր է մեկնել վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը, ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը և Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը՝ https://bit.ly/3b26uc0
  • Պայթյունի հետևանքով երկու մարդ Է հոսպիտալացվել, և, ցավոք, կա մեկ զոհ՝ https://bit.ly/2YB9Mhm
  • Երևանի քաղաքապետարանը Ռայնիսի փողոցում գտնվող շենքի բնակիչներին տեղավորել է հյուրանոցում՝ https://bit.ly/31wkfMB Փաստի առթիվ քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի հատկանիշներով:
  • ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան գրառում է կատարել, որում անդրադարձել է հայ զինծառայող Գուրգեն Ալավերդյանի նկատմամբ Ադրբեջանում հարուցված քրեական գործին: Նա անհեթեթություն է որակել մոլորված հայ զինծառայողին Ադրբեջանում առաջադրված բոլոր մեղադրանքները՝ https://bit.ly/32J7XQL
  • ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հեռախոսազրույց է ունեցել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ: Զրույցի ընթացքում Դ. Տոնոյանը դեսպան Ա.Կասպրշիկի ուշադրությունը հրավիրեց ինչպես այսօր ադրբեջանական լրատվամիջոցներում շրջանառության մեջ դրված հայկական բանակի սպա Գուրգեն Ալավերդյանի մասնակցությամբ տեսաուղերձին, այնպես էլ հրապարակված նախորդ տեսահոլովակին՝ ընդգծելով, որ վերոնշյալ տեսագրությունները միջազգայնորեն ամրագրված իրավունքների, այդ թվում նաև միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտում են՝ https://bit.ly/3gzsWtS
  • «Բանակ-2020» համաժողովի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հայտարարել է Մոսկվայի հետ ռազմատեխնիկական համագործակցության աննախադեպ մակարդակի մասին՝ https://bit.ly/3htpCSq
  • Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը չի ներկայացրել հրաժարականի դիմում և չի էլ պատրաստվում: Արձակուրդը վերջանալուց հետո նախարարը վերադառնալու է բնականոն աշխատանքին՝ https://bit.ly/2EINS4n
  • Մոսկվայում բացվել է «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը՝ https://bit.ly/3lphipl
  • «Հայփոստը» դուստր կազմակերպություն կհիմնի Չինաստանում՝ https://bit.ly/2G2Vi3l
  • Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հույս է հայտնել, որ հայ-ադրբեջանական սահմանին հուլիսյան բախման նման միջադեպեր առաջիկայում չեն կրկնվի՝ https://bit.ly/2D2ZAqh
  • Լիբանանահայ բժիշկների երկու ընտանիք տեղափոխվել են Արցախի Շուշի քաղաք՝ մշտական բնակության՝ https://bit.ly/3b173Tb
  • Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 131 նոր դեպք, կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 43067-ի՝ https://bit.ly/3hwIIag

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+