Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+6°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 01:49

Էդգար Շաթիրյանը դեռևս կառավարության թեկնածուն չէ. Մակունց

Էդգար Շաթիրյանը դեռևս կառավարության թեկնածուն չէ. Մակունց

Էդգար Շաթիրյանը դեռևս թեկնածու չէ, նրա թեկնածությունը դիտարկվում է, բայց նա դեռ կառավարության թեկնածուն չէ։ Այս մասին այսօր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակում ՍԴ դատավորի հնարավոր թեկնածու Էդգար Շաթիրյանի հետ հանդիպումից հետո ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։

«Պարոն Շաթիրյանին նախկինում առիթ ունեցել ենք առանձին հարցեր ուղղելու, կրկնվող հարցեր չենք ունեցել, քանի որ պարոն Շաթիրյանի տեսակետը մեզ հայտնի է եղել։ Հնչեցրել ենք հարցեր, որոնք առնչվում են արդեն նոր կառույցի հնարավոր կարգավիճակին։ Որպես հնարավոր թեկնածու մեզ բոլոր հուզող հարցերը ուղղել ենք։ Ինչ վերաբերում է թեկնածությունը պաշտոնապես ներկայացնելուն, ապա դեռևս առիթ կունենանք թեկնածուին լսելու ԱԺ նիստերի դահլիճում, այնուհետև գաղտնի քվեարկությամբ մեր դիրքորոշումը կհայտնենք»,- նշել է Մակունցը։

Ըստ Մակունցի՝ անդրադարձ է եղել նաև Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում նրա պաշտոնավարումից հրաժարվելուն։ Հարցին, թե մտավախություններ չունե՞ն, որ նա այս անգամ էլ կորոշի հրաժարվել ՍԴ դատավորի պաշտոնից՝ Մակունցն ասել է, որ եթե Շաթիրյանն առաջադրվի, ապա իրենք առիթ կունենա այդ մասին հրապարակային հարցադրումներ ուղղել և պատասխաններ ստանալ։

Հարցին, թե կառավարության կողմից այլ թեկնածուներ դիտարկվում են, թե ոչ՝ Մակունցը պատասխանել է, որ դիտարկվում են մի քանի թեկնածուներ, որոնցից մեկը նաև պարոն Շաթիրյանն է։

Լիլիթ Մակունցը անդրադառնալով Վճռաբեկ և Սահմանադրական դատարանների միավորման մասին քննարկումներին, նշեց.  «Գիտենք, որ սահմանադրական փոփոխությունները քննարկվում են, հնչում են տարբեր տեսակետներ՝ նաև բավականին տրամաբանական մոտեցումներ, այդ թվում Վճռաբեկ դատարանի կրկնվող գործառույթների և տեղ-տեղ ՍԴ-ին հակասող գործողությունների վերաբերյալ։ Տրամաբանական է, որ այդ հարցերը քննարկվում են։ Աշխատանքային խմբի դիրքորոշումը քննարկումից հետո պարզ կլինի, խմբակցությունն էլ կարծիքը կհայտնի»։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+