Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+9°
  • Կապան+10°
  • Սևան+3°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 10:38

Մենք որևէ ամաչելու արարք չենք արել, որպեսզի ներողություն խնդրենք Ադրբեջանից․ Սարգսյան

Մենք որևէ ամաչելու արարք չենք արել, որպեսզի ներողություն խնդրենք Ադրբեջանից․ Սարգսյան

«Մենք որևէ ամաչելու արարք չենք արել, որպեսզի ներողություն խնդրենք: Այս մասին այսօր՝ օգոստոսի 19-ին, հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ պատասխանելով հարցին, թե իր պատասխանը որ՞ն է օրերս BBC-ի «Hard talk» հաղորդմանը վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղղված հարցին, թե արդյոք նա պատրա՞ստ է ներողություն խնդրել Ադրբեջանից հայերի, այսպես կոչված, ռազմական հանցագործությունների համար։

«Իսկ ինչի՞ համար մենք պիտի ներողություն խնդրեինք Ադրբեջանից։ Այն բանի համա՞ր, որ մենք, հետևելով օրենքի տառին, փորձում էինք խաղաղ ճանապարհով իրականացնել ինքնորոշման մեր իրավունքը, իսկ նրանք հրոսակախմբեր ուղարկեցին մեզ վրա և փորձում էին զենքով մեզ ճնշե՞լ, այն բանի համա՞ր, որ նրանք իրենց կրակակետերը տեղադրել էին բնակավայրերում, և այդպիսով իրենք իրենց ապահով էին զգում՝ հրետակոծելով ողջ խաղաղ բնակչությանը։ 1992 թ․մինչև մայիս ամիսը օր է եղել՝ Ստեփանակերտի վրա մինչև 350 ռումբ, արկ ու հրթիռ է ընկել, այդ բանի համար ներողություն խնդրեի՞նք։ Ես և իմ մարտական ընկերները որևէ բարդույթ չունենք ներողություն խնդրելու, բայց դրա համար հիմք է պետք։ Մենք ամաչելու ոչինչ չունենք, մենք կամաչեինք, եթե չդիմադրեինք, եթե չպաշտպանեինք մեր օջախները, եթե բոլորս հավաքվեինք Երևանում և սկսեինք «Ստեփանակերտ –Ստեփանակերտ» երգել, ա՛յ, այդ ժամանակ մենք ներողություն պիտի խնդրեինք, բայց ոչ թե Ադրբեջանից, այլ մեր ժողովրդից, և առաջին հերթին այն տղաներից, որոնք իրենց կյանքի գնով պաշտպանում էին յուրաքանչյուր մետր։ Մենք ներողություն խնդրելու որևէ առիթ չունենք Ադրբեջանից»,- ընդգծեց Սերժ Սարգսյանը։

Երրորդ նախագահը նշեց, որ ցավում է թե՛ հայկական կողմից, թե՛ ադրբեջանական կողմից քաղաքացիական զոհերի համար, բայց, ցավոք, պատերազմի առանձնահատկություններից մեկն էլ դա է։
«Մենք որևէ ամաչելու արարք չենք արել, որպեսզ ներողություն խնդրենք»,- եզրափակեց ՀՀ երրորդ նախագահը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+