Թուրքական ուժերի վերահսկողության տակ գտնվող Սիրիայի Աֆրին նահանգում Անկարայի աջակցությունը վայելող Սուկուր ալ-Շամալի զինյալները 10-ից ավելի քաղաքացու են առևանգել:
Քրդական «ANF News» լրատվական կայքի փոխանցմամբ այս մասին հայտնել է Աֆրինի մարդու իրավունքների պաշտպանության կազմակերպությունը, փոխանցում է ermenihaber-ը։
Կազմակերպության հրապարակած զեկույցում մասնավորապես նշվում է, որ զինյալները օգոստոսի 17-ին առևանգել են Աֆրինի Մաբաթա շրջանի Գեմրուքե գյուղի 10-ից ավել բնակչի և վերջիններիս ընտանիքներից փրկագին պահանջել:
Զեկույցում հրապարակվել են նաև առևանգված քաղաքացիների մի մասի անունները: Նրանցից մեկին զինյալները թուրքական 1000 լիրա փրկագնի դիմաց ազատ են արձակել:
Կազմակերպության հաղորդած տվյալներով` Աֆրինի Գեմրուքե գյուղում շարունակվում են բնակիչների առևանգման դեպքերը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







