- Կառավարության ներկայացրած ՍԴ թեկնածու Վահրամ Ավետիսյանը «Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում ընտրվելու մասին» համաձայնությունը հետ կանչելու մասին դիմում է ներկայացրել՝ https://bit.ly/3187rfw
- Սահմանապահ Այգեպարը վերականգնվում է հակառակորդի հրետանու և անօդաչուների հասցրած վնասից: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ https://bit.ly/3axHZmF
- Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ճիշտ է համարում խոշոր պարգևավճարների հատկացումը նախարարներին և մարզպետներին։ Ըստ վարչապետի՝ Հայաստանի ժողովուրդը պետք է ուրախանա, որ երկրում կան նախարարներ, որոնք պարգևավճարների կարիք ունեն, ինչը նրանց, ազնվության նշանն է՝ https://bit.ly/3g3Os9X
- Արդարադատության նախարարը ներկայացրել է E-penitentiary էլեկտրոնային կառավարման համակարգը, որը համակարգում է ինչպես կալանավորվածներին, այնպես էլ դատապարտված անձանց վերաբերյալ տեղեկությունները՝ https://bit.ly/3aBGmEg
- Օգոստոսի 17-ին Ռուսաստանի Դաշնության «Կապուստին Յար» զորավարժարանում տեղի է ունեցել ՀԱՊԿ անդամ պետությունների զինված ուժերի նյութատեխնիկական ապահովման միջոցների «Էշելոն-2020» զորավարժության բացման հանդիսավոր արարողությունը՝ https://bit.ly/348DEoP
- Ոչ միայն դպրոցները, այլև բուհերը դռները կբացեն սեպտեմբերին։ Հայաստանի իշխանությունները որոշում են կայացրել սեպտեմբերի 1-ից բուհերում ուսումնական գործընթացը վերսկսելու մասին: Ճիշտ է, համալսարանի դռները կբացվի միայն բակալավրիատի առաջին կուրսի ուսանողների համար, իսկ արդեն սեպտեմբերի 15-ից մնացած բոլոր ուսանողների համար՝ https://bit.ly/3g6bOfk
- Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 145 նոր դեպք, կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 41846-ի՝ https://bit.ly/31V1DVy
- Հիմնանորոգվել և շահագործման է հանձնվել միջազգային չափանիշներին համապատասխան հատուկ վտանգավոր վարակների ժամանակ դիահերձումները կազմակերպելու համար նախատեսված Հայաստանի Հանրապետությունում առաջին դիահերձարանը՝ https://bit.ly/313r7Rs
- Իրանահայ կոմպոզիտոր 82-ամյա Լորիս Ճգնավորյանը դարձել է «Books for Peace Awards 2020» մրցանակի դափնեկիր՝ https://bit.ly/34aHYDO
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







