Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+7°
  • Կապան+7°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 10:13

Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ

Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Այս մասին հայտնում են Կրեմլի մամուլի ծառայությունից։

Հիմնական ուշադրությունը դարձվել է լիբիական ճգնաժամի խնդրին։ Կրկին ընդգծվել է կրակի կայուն դադարեցմանն ուղղված հակամարտող կողմերի իրական քայլերի և Բեռլինի խորհրդաժողովի որոշումներին և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2510 բանաձևին համապատասխան ուղիղ բանակցությունների մեկնարկի անհրաժեշտությունը:

Նշվում է, նաև որ քննարկվել է Սիրիայում տիրող իրավիճակը՝ շեշտը դնելով ահաբեկչության դեմ պայքարում համատեղ ջանքերի ակտիվացման վրա։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել հետագա համակարգման մասին՝ ի շահ Իդլիբի դեէսկալացիայի գոտու վերաբերյալ ռուս-թուրքական պայմանավորվածությունների կատարման, առաջին հերթին՝ 2020 թվականի մարտի 5-ին Մոսկվայում ընդունված Սոչիի 2018 թվականի հուշագրի լրացուցիչ արձանագրության:

Անդրադարձ է կատարվել միջազգային այլ հրատապ հարցերի, մասնավորապես ՝ մերձավորարևելյան կարգավորմանը։

Բացի այդ, քննարկվել են երկկողմ օրակարգի որոշ թեմաներ, այդ թվում ՝ առևտրատնտեսական կապերի զարգացումը: Հաշվի առնելով Անկարայի և Ստամբուլի, ինչպես նաև Թուրքիայի առողջարանային շրջանների հետ կանոնավոր ավիահաղորդակցության վերսկսումը՝ Վլադիմիր Պուտինը կարևորել է Թուրքիայում գտնվող ռուս քաղաքացիների սանիտարահամաճարակային անվտանգության ապահովումը: Այս համատեքստում պահանջված է կորոնավիրուսային վարակի տարածմանը հակազդելու ոլորտում պրոֆիլային գերատեսչությունների գծով համագործակցության ընդլայնումը, այդ թվում՝ Ռուսաստանում այդ հիվանդության կանխարգելման համար պատվաստանյութի գրանցման հետ կապված։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել շփումները տարբեր մակարդակներում։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+